Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել
Քաղաքականություն

Պետք է ուժեղ ղեկավար, իսկ ուժեղը գոռացողը չի, աղմկողը չի, վիրավորողը չի. Նարեկ Կարապետյան

«Պատկերացնենք մի Հայաստան, որտեղ ամեն օր չենք լսում հայերի՝ միմյանց հանդեպ հակասությունների մասին, մի Հայաստան, որտեղ մոռացել են պատերազմների մասին, մի Հայաստան, որտեղ մեր հասարակությունը, անկախ քաղաքական հայացքներից, համերաշխ է, մի Հայաստան, որտեղ հաղթահարել ենք աղքատությունը, և մարդն իր աշխատանքով կարողանում է արժանապատիվ ապահովել իր ընտանիքը»,- այս մասին «Մեր ձևով» շարժման 2025 թվականի հաշվետու ժողովին իր ելույթում ասաց շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

Նրա խոսքով՝ այդ Հայաստանին հասնելու համար կա մեկ կարևոր պայման՝ միավորվելը։

Նարեկ Կարապետյանը հիշեցրեց, որ շարժման մասին հայտարարվել է վեց ամիս առաջ՝ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ։ Այդ ժամանակահատվածում, նրա խոսքով, շարժմանը միացել է շուրջ 15 000 կամավոր։

«Կարող եմ հայտարարել, որ շարժումը Հայաստանում ամենաարագ աճող շարժումն է, և կարող ենք վստահ լինել, որ այս տեմպով կշրջենք հասարակությունում պարտությունների անիվը»,- ընդգծեց շարժման համակարգողը։

Ելույթի ընթացքում Կարապետյանը անդրադարձավ նաև սոցիալ-տնտեսական խնդիրներին՝ ընդգծելով, որ Հայաստանը մեծ ներուժ ունեցող երկիր է, իսկ հայ ժողովուրդը տարածաշրջանում ամենագործունյա ազգերից մեկն է։

«Մեր երկիրը մեծ ներուժ ունեցող երկիր է։ Հայ ժողովուրդը տարածաշրջանում ամենագործունյա ազգն է, և չի կարող մեր ժողովուրդը ունենալ 20 տոկոս աղքատություն։ Չի կարող մեր երկրում ամեն հինգերորդ մարդը աղքատ լինել»,- ասաց նա։

Կարապետյանի խոսքով՝ աղքատությունը կարող է հաղթահարել այն մարդը, ով լավ է պատկերացնում տնտեսությունը և հաջողել է տնտեսության մեջ․

«Հայ ազգը ունի նման առաջնորդներ, ովքեր կկարողանան հասարակության մեջ լուծել աղքատության հարցը»։

Նա նշեց, որ երկրի մարտահրավերն այս պահին տնտեսական է՝ «բանակի խնդիրներն էլ տնտեսական են, դիվանագիտությունն էլ»։

«Պետք է ուժեղ ղեկավար, իսկ ուժեղը գոռացողը չի, աղմկողը չի, վիրավորողը չի, այն մարդն է, ում իշխանության ժամանակ ոչ մեկ չի համարձակվում ոտք դնել քո երկիր։ Այնպիսի ղեկավար է մեզ պետք, որ ներսում լինի քահանա, դրսում՝ գիտեք ինչ»,-ասաց նա։