Նոր ստեղծվող կուսակցությունը ՔՊ-ին զրկում է իր հիմնական թեզերից
Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի առաջնորդած «Մեր ձևով» շարժումն արդեն եկող տարվա սկզբին կուսակցություն կդառնա, որը լուրջ քաղաքական հայտ է ներկայացնելու։ Այդ մասին երեկ հայտարարել է շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։ Ընդ որում, վերջինս ի սկզբանե գործող իշխանություններին զրկել է իր քարոզչական ամենակարևոր զենքերից մեկից՝ շարժումը կապել, այսպես կոչված, «նախկինների» հետ և «նախկիններ-ներկաներ» դիսկուրսը չարաշահելով՝ փորձել դիվիդենտներ հավաքել։ Կարապետյանը հայտնել է, թե իրենց շարժումը դեմ է, որ Հայաստանի նախկին առաջնորդներից որևէ մեկը նորից ղեկավարի Հայաստանը։
«Որ պառակտված հանրությունը նորից համախմբվի, նոր ղեկավար պետք է լինի», տարեվերջյան ասուլիսում հայտարարել է շարժման համակարգող, գործարարի եղբորորդի Նարեկ Կարապետյանը։ «Ապագա Հայաստանում իրենց ժամանակը չէ։ Նոր առաջնորդների ժամանակն է, որպեսզի մեր երկիրը, մեր ազգը համախմբվի, Հայաստանին պետք է ունենալ նոր ղեկավար»,-հայտարարել է Նարեկ Կարապետյանը։
«Գիտեմ՝ շատերին դուր կգա, շատերին դուր չի գա, բայց մենք չենք կարող համախմբել մեր ժողովրդին՝ ունենալով այն քաղաքական ազգանուններն ապագայում։ Մինչև այսօր եղած երկրի չորս առաջնորդներից մեկը եթե ղեկավարի, մենք չենք կարող ունենալ միասնական հասարակություն, որովհետև հասարակության մի մասը դեմ է մեկին, մյուս մասը՝ մյուսին։ Մեզ պետք է նոր առաջնորդ, ով չունի հասարակության մոտ բացասական վերաբերմունք»,- ասել է շարժման համակարգողը:
Սա, ըստ էության, առանցքային նշանակություն ունի նախընտրական շրջանում։ Առավել ևս, որ գործող իշխանությունները կորցնում են իրենց հիմնական նարատիվներն առաջ մղելու հնարավորությունը։ Բացի նշված դիսկուրսից, ՔՊ-ն փորձելու է քարոզչությունը տանել տնտեսական զարգացման և խաղաղության թեզերով, իսկ բոլոր երեք դեպքերում էլ լուրջ պարտվելու է հենց Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժին։
Աննա Մարգարյան




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից