Ադրբեջանական բենզինի երկրորդ շահառուն Սամվել Ալեքսանյանն է
Ադրբեջանից Հայաստան մատակարարված բենզինի երկրորդ գնորդը գործարար Սամվել Ալեքսանյանն է։ Պետեկամուտների կոմիտեից հաստատել են՝ Ադրբեջանից բենզին ներկրած երկրորդ ընկերությունը Shisha World-ն է։ Այս ընկերության 100 տոկոս բաժնետերը, ըստ e-register.am-ի, Սամվել Մկրտչյանն է։ Լրատվամիջոցները գրում են, որ 24-ամյա Մկրտչյանը գործարար Սամվել Ալեքսանյանի կնոջ՝ Շողերինա Մկրտչյանի եղբորորդին է։ Ի դեպ, համաձայն ընտրողների ռեգիստրի՝ Մկրտչյանը հաշվառված է Հյուսիսային պողոտա 6-րդ շենքի 37-րդ բնակարանում՝ նույն հասցեում, որտեղ գրանցում ունի նաև Ալեքսանյանի որդիներից Գրիգոր Ալեքսանյանը։
Ադրբեջանական բենզինը միակ ապրանքը չէ, որ Ալեքսանյանը գնում է։ Ավելի վաղ նրան պատկանող «Բաղրամյան» ընկերությունը Ադրբեջանի տարածքով ցորեն էր մատակարարել։ Այդ ցորենի և դրա որակի շուրջ խոսակցությունները մինչ այս պահը չեն մարում։ Փաստն այն է, որ խոշոր բիզնեսի որոշ ներկայացուցիչներ, կարծես, ֆինանսական օգուտները նախընտրում են ազգային արժանապատվությունից, դեմ չեն առևտուր անել ադրբեջանցիների հետ՝ վտանգելով սեփական երկիրը։ Ի դեպ, Ադրբեջանից բենզին ներկրած մյուս ընկերությունն էլ իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Մեգա Թրեյդ» ընկերությունն է։
Սուքիասյանը երբեք էլ դեմ չի եղել Ադրբեջանի ու Թուրքիայի հետ առևտրին, մինչդեռ Ալեքսանյանը նման հայտարարություններով աչքի չի ընկել։ Փոխարենը «մարդը» ակտիվորեն առևտուր է անում ադրբեջանցիների հետ, գործարքներ կնքում, պայմանագրեր ստորագրում, կապիտալ դիզում։ Հանրությունն էլ իրեն պատեպատ է զարկում՝ մոռանալով, որ դրա դեմ պայքարի արդյունավետ գործիք կա՝ բոյկոտը։
Սուրեն Մարտիրոսյան




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից