Թուրքիան միշտ աջակցել է Ադրբեջանին Հայաստանի հետ կապված հարցերում. Բայրամով
Թուրքիան Ադրբեջանի համար եղբայրական պետություն է, մենք դաշնակիցներ ենք։ Նման հարաբերություններ այլևս չկան: Այս մասին տարվա արդյունքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
Բայրամովը նշել է, որ հարաբերությունների հիմքը ոչ միայն պատմական կապերն են, այլև երկու երկրների ղեկավարների միջև անկեղծ անձնական հարաբերությունները:
«Թուրքիան միշտ աջակցել է Ադրբեջանին Հայաստանի հետ կապված հարցերում։ 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը նույնպես իրականացվել է համակարգված։ Դա բերում է դրական արդյունքների:
Իմ գործընկեր Հաքան Ֆիդանը նույնպես Թուրքիայի խորհրդարանում ասել է, որ Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունները կախված են Հայաստանի հետ Ադրբեջանի հարաբերություններից։ Վստահ եմ, որ այդ աշխատանքը շարունակվելու է։ Հաջորդ տարվանից Թուրքիայից Հայաստան ավիաչվերթների թվի ավելացումը մեզ համար նորություն չէր, մենք տեղեկացված էինք այդ որոշման մասին»,-ասել է Բայրամովը:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից