Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Տանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ
Քաղաքականություն

Նոր տարի, հին ստեր. ո՞ւր է գնում Հայաստանը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի գործող ղեկավարությունն ավարտվող և նոր մեկնարկող տարին դիմավորում է հերթական քաղաքական «գյուտերով»։ Պարզվում է՝ կարելի է խոսել խաղաղության մասին, երբ տարիներ շարունակ հրահրում ես պատերազմ, հանձնում ես քո հայրենակիցներին և քո պետությունը։ Կարելի է խոսել հաղթանակի մասին՝ մի քանի տարի անընդմեջ ծանր ու համակարգային պարտություններից հետո։ Կարելի է խոսել ինքնիշխանության ամրապնդման մասին, երբ իրականում քայքայվում են դրա վերջին հենասյուները։

Այս ամենին ավելացավ ևս մեկ «նորարարություն». ինչպես վարել արտաքին քաղաքականություն, երբ այն իրականում գոյություն չունի։ Ավելի ճիշտ՝ երբ արտաքին քաղաքական գիծը հիշեցնում է երկբևեռ խանգարում ունեցող մարդու անկանոն վարքագիծ։

Արդեն ութ տարի շարունակ՝ օրական ռեժիմով, պետական և մերձպետական բոլոր հարթակներով իրականացվում է ագրեսիվ հակառուսական քարոզչություն։ Յուրաքանչյուր ոք, ով համարձակվում է հարց բարձրացնել կամ առարկել, անմիջապես պիտակավորվում է որպես «ռուսական գործակալ»։ Սակայն նույն այդ քարոզչության առանցքային դեմքը պարբերաբար մեկնում է Ռուսաստան, հանդիպում ՌԴ ղեկավարությանը, գրկախառնվում, փոխանակվում ջերմ հայտարարություններով, ստորագրում փաստաթղթեր և խոսում այն մասին, թե որքան շահավետ է Հայաստանի համար ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունը։

Այնուհետև վերադառնում է Երևան, և ամեն ինչ սկսվում է սկզբից՝ ցեխարձակման նոր ալիք բոլոր նրանց հասցեին, ովքեր ունեն այլ կարծիք, և ցուցադրական ընդունելություններ այն «եվրոպացիների» հետ, որոնք Եվրոպայի հետ ո՛չ գաղափարական, ո՛չ քաղաքական կապ չունեն։ Հավասարակշռված արտաքին քաղաքականության փոխարեն՝ հիստերիա, քաոս և լիակատար անորոշություն։

2025 թվականը Հայաստանի համար դարձավ հերթական կորուստների տարի։ Եվ այս ամենի ֆոնին երկրի ղեկավարը շարունակում է ենթարկվել հարևան պետության պահանջներին՝ քայլ առ քայլ զիջելով պետական դիրքերը։

Հայաստանը փաստացի հրաժարվեց իր ամենագլխավոր, եթե ոչ միակ ռազմավարական խաղաքարտից՝ «Զանգեզուրի միջանցքից»՝ այն պարզապես վերանվանելով Թրամփի ուղի։ Դրա դիմաց Հայաստանը չստացավ ոչինչ։ Չկայացավ փոխադարձ հաղորդակցությունների բացում հավասար հիմունքներով, չվերադարձվեցին գերիները, չապահովվեց արցախցիների վերադարձի իրավունքը։ Սկզբում հանրությանը համոզում էին, թե խոսքը 99 տարվա վարձակալության մասին է։ Հետո պարզվեց՝ ոչ 99։

Սկզբում հայտարարում էին, որ ամեն ինչ լինելու է Հայաստանի ինքնիշխանության ներքո։ Հետո պարզվեց՝ այնտեղ Հայաստանը փաստացի չի լինելու, չի լինելու սահմանային ու մաքսային վերահսկողություն։ Սկզբում խոսում էին երրորդ պետությունների բացակայության մասին, հետո պարզվեց՝ լինելու են։ Նույն ձեռագիրն է՝ ինչ պատերազմից առաջ, պատերազմի ընթացքում և Արցախը հանձնելու ժամանակ։ Ստի նույն մեխանիկան։

Այս քաղաքական շղթայի հաջորդ օղակը դարձավ հարձակումն ազգային ինքնության վերջին ինստիտուցիոնալ հենարանի՝ Հայ առաքելական եկեղեցու վրա։ Պետության կոպիտ միջամտությունը եկեղեցու ներքին գործերին արդեն չի էլ փորձվում քողարկել։ Մենք բոլորս տեսանք այդ զզվելի կադրերը, երբ դավաճանների մի խումբ ներխուժեց Էջմիածնի Մայր Տաճար և փորձեց սրբապիղծ շոու կազմակերպել։ Լավ նորությունն այն էր, որ ժողովուրդը կանգնեց եկեղեցու կողքին և կասեցրեց այդ ծաղրանքը։

Այս թեմաներին անդրադառնալով՝ քաղաքական գիտությունների դոկտոր Արթուր Խաչիկյանը ընդգծում է, որ Եկեղեցու դեմ սկսված գործընթացը ներքին ինքնագործունեություն չէ։ Նրա խոսքով, երբ արտաքին ճնշումները հասնում են այն կետին, որտեղ արդեն փորձ է արվում վերահսկել հոգևոր առաջնորդի ընտրությունը, դա այլևս ոչ թե ներքաղաքական ճգնաժամ է, այլ պետականության կորստի ազդանշան։ Խաչիկյանը նշում է, որ եկեղեցու պառակտումը ուղիղ ճանապարհ է դեպի ազգային ինքնության քայքայում, իսկ ինքնության քայքայումը՝ դեպի կառավարվող տարածքի վերածում։

Իրականում այսօր արդեն խոսվում է այն մասին, որ հարևան երկրի թելադրանքով Հայաստանի իշխանությունը փորձում է ազդել Կաթողիկոսի ընտրության վրա։ Սա անկախության լիակատար և անվիճելի կորուստ է։ Այսօր որոշվում է, թե ով պետք է լինի Կաթողիկոսը, վաղը կորոշվի՝ ով կլինի վարչապետը, իսկ մյուս օրը՝ ով ում վրա է թքելու Ազգային ժողովում։

Զուգահեռաբար մեկնարկում է տնտեսական ինտեգրման գործընթաց, որը ոչ թե ուժեղացնում է Հայաստանը, այլ խորացնում նրա կախվածությունը հարևաններից՝ վերածելով այն քաղաքականորեն ենթակա տարածքի։ Անկախությունը մաշվում է ոչ թե միանգամից, այլ քայլ առ քայլ, և այդ գործընթացը արդեն գրեթե ավարտին է մոտենում։

Անկախության կորստի ևս մեկ ակնհայտ դրսևորում է արտաքին ուժերի բաց և պաշտոնական միջամտությունը Հայաստանի ընտրական գործընթացներին։

Դրան գումարվում են շարունակվող բռնաճնշումները, քաղաքական հետապնդումները, խոսքի ազատության սահմանափակումները։ Այն բոլոր եվրոպական արժեքները, որոնց մասին բարձրագոչ խոսվում էր 2018-ին, այսօր կա՛մ դավաճանված են, կա՛մ վերածված դատարկ լոզունգների։

Մնում է հույսը, որ նոր տարում հայ ժողովուրդը վերջապես կկասեցնի Հայաստանի գահավիժումը դեպի անդունդ։ Կասի իր խոսքը և կվճռի, որ պետությունը կորցնելն ու օտար թելադրանքով ապրելը չարժե ո՛չ փողի, ո՛չ ասֆալտի, ո՛չ էլ «առանց վիզա» ճամփորդելու դիմաց։ Հայաստանի փրկությունը միայն ժողովրդի ձեռքերում է։ Միայն նա կարող է կանգնեցնել այս կապիտուլ յացիան և վերադարձնել պետության ապագայի իրավունքը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում