Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Տանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ
Քաղաքականություն

Հայաստանն ու Ադրբեջանը համատեղ ցանկանում են դուրս մղել Ռուսաստանին

Հայաստանն ու Ադրբեջանը համատեղ ուժերով ցանկանում են Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից։ Տակավին օրեր առաջ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը քննարկել էր Հարավկովկասյան երկաթուղու հարցը՝ բացահայտ հայտարարելով, թե «Թրամփի ուղու» նախագծում բազմաթիվ նյուանսներ կան, որոնք առնչվում են հայ-ռուսական հարաբերություններին՝ ակնարկելով հենց երկաթուղու հետ կապված Ռուսաստանի կողմից հնարավոր ներդրումները։

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը երեկ տարեկան ամփոփիչ ասուլիս է տվել՝ հայտարարելով, թե պաշտոնական Երևանը Բաքվին հայտնել է, որ TRIPP-ով անցնող երկաթուղու հատվածը չի վերաբերում Ռուսաստանին։ «Հնարավոր է՝ Հայաստանը, ստանձնելով TRIPP-ի մասով պարտավորությունները, նաև հաշվի է առել երկաթուղու մասը»,- ասել է Բայրամովը՝ նշելով, որ երկաթուղու կառավարման պայմանագիրը Հայաստանի և Ռուսաստանի միջև գործում է մինչև 2038 թվականը։ Սակայն, ըստ նրա, հայկական կողմը Բաքվին բացատրել է իր դիրքորոշումը, ըստ այդմ՝ Սյունիքում կառուցվելիք երկաթուղու հատվածը Ռուսաստանին չի վերաբերում, քանի որ կոնցեսիոն պայմանագրի կնքման պահին այդ երկաթուղին պարզապես գոյություն չուներ։ «Հետևաբար հնարավոր չէ պայմանագրում ներառել այն, ինչ պարզապես չկա»։

Դիվանագիտական լեզվից թարգմանած՝ Բայրամովի այս հայտարարությունները նշանակում են, որ Ադրբեջանը չի ցանկանում, որպեսզի Ռուսաստանը վերահսկի երկաթուղու 42 կմ-անոց հատվածը։ Այս օրերին չափազանց ակտիվացել են Հայաստանի հաստիքային արևմտամետներն ու իշխանության քարոզիչները, որոնք անընդհատ բարձրացնում են «Հարավկովկասյան երկաթուղու» խլման հարցը՝ պնդելով, թե գործող իշխանությունները ունեն բոլոր իրավունքները խզելու կոնցեսիոն պայմանագիրը ռուսական կողմի հետ։

Կոնցեսիոն պայմանագրով 2028 թ․-ին Հայաստանը կարող է միակողմանի խզում իրականացնել, սակայն հաշվի առնելով, որ TRIPP-ի հատվածում երկաթուղին պետք է շուտափույթ կառուցվի, չի բացառվում, որ դա տեղի ունենա շատ ավելի շուտ։ Ըստ ամենայնի, ՀՀ իշխանությունները կսպասեն մինչև խորհրդարանական ընտրությունները, որից հետո արդեն կանցնեն ավելի արմատական քայլերի։

Մոնիկա Մարգարյան