Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Տանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ
Քաղաքականություն

Նոր զարգացումներ երկաթուղու շուրջ

Հայաստանի գործող իշխանությունները ներդրումային փաթեթ են կազմել և ուղարկել «Ռուսական երկաթուղիներ» ընկերությանը՝ Հարավկովկասյան երկաթուղում ներդրումներ իրականացնելու պահանջով։ Հիշեցնենք՝ Սանկտ Պետերբուրգ կատարած այցի ընթացքում Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ քննարկել էր նաև «Հարավկովկասյան երկաթուղու» հարցերը՝ նշելով, որ կան որոշակի նրբություններ հայ-ռուսական հարաբերություններում։

Դրանից հետո էլ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարեց, թե Երևանը Բաքվին հայտնել է՝ TRIPP-ով անցնող երկաթուղու հատվածը չի վերաբերում Ռուսաստանի Դաշնությանը։ «Հնարավոր է՝ Հայաստանը, ստանձնելով TRIPP-ի մասով պարտավորությունները, նաև հաշվի է առել երկաթուղու մասը»,– ասել էր Բայրամովը։ Ջեյհուն Բայրամովը նկատել էր, որ երկաթուղու կառավարման պայմանագիրը Հայաստանի և Ռուսաստանի միջև գործում է մինչև 2038 թվականը, բայց, ըստ նրա, հայկական կողմը Բաքվին բացատրել է իր դիրքորոշումը, ըստ այդմ՝ Սյունիքում կառուցվելիք երկաթուղու հատվածը Ռուսաստանին չի վերաբերում, քանի որ կոնցեսիոն պայմանագրի կնքման պահին այդ երկաթուղին պարզապես գոյություն չուներ։ «Հետևաբար հնարավոր չէ պայմանագրում ներառել այն, ինչ պարզապես չկա»,– ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։

Հայաստանի իշխանությունները փաթեթ են ուղարկել Ռուսաստանին, բայց, ըստ մեր աղբյուրների, այդ փաթեթն այնպիսի անիրականանալի պահանջներ է ներկայացնում ռուսական կողմին, որ «Ռուսական երկաթուղին» և ՌԴ իշխանությունները մեծ հավանականությամբ կհրաժարվեն կատարել այդ պահանջները։ Եվ դրանից հետո փաշինյանական իշխանությունը ցանկանում է սկսել կոնցեսիոն պայմանագրի լուծման գործընթացը։ Հիշեցնենք, որ, ըստ պայմանագրի, Հայաստանի իշխանությունները կարող են 2038 թ․-ից 10 տարի էլ շուտ միակողմանի լուծել պայմանագիրը։

Սակայն այժմ փորձում են հիմքեր գտնել ավելի շուտ՝ արդեն 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո «Հարավկովկասյան երկաթուղու» կառավարումը խլելու համար։ Հաջորդը արդեն թիրախում կլինի «Գազպրոմ-Արմենիան»։ Հայաստանի էլեկտրական ցանցերից ու երկաթուղուց հետո գազի մատակարար ընկերությունը ամենահամեղ պատառն է իշխանության համար։

Նունե Եգանյան