Ժամանակն է, որ մենք էլ գիտակցենք, որ մեր տարածաշրջանում խաղաղություն կարող է լինել բացառապես Ռուսաստանի դերակատարմամբ. Մհեր Ավետիսյան
Հիշում եք չէ, ժողովուրդ ջան, որ Թրամփը խաղաղություն էր բերել նաև Կամբոջայի և Թաիլանդի միջև, հիմա պարզվեց, Թաիլանդն ու Կամբոջան, հասկանալով, որ Միացյալ Նահանգները չեն կարող խաղաղություն հաստատեն իրենց ռեգիոնում, գնացել են Չինաստան, որպեսզի Չինաստանը լուծի Կամբոջայի և Թաիլանդի միջև տարածքային տարաձայնությունների խնդիրն ու իսկական խաղաղություն հաստատի։
Այն պետությունները, որոնք կհասկանան իրենց ռեգիոնալ գործընթացների կարևորությունը և կհասկանան, որ իրենց տարածաշրջանի խնդիրների մեջ պետք չի թույլ տալ Արևմուտքին քիթը խոթել, նրանք իսկապես կհասնեն խաղաղության և չեն դառնա Արևմուտքի ձեռքում գործիք գեոպոլիտիկ պայքարում, նրանք, ովքեր չեն հասկանա և տարածաշրջան կհրավիրեն Արևմուտքին, նրանք կդառնան գործիք Արևմուտքի գեոպոլիտիկ շահերի ձեռքում՝ վտանգելով սեփական ժողովրդի անվտանգությունն ու սեփական պետականությունը։
Ժամանակն է, որ մենք էլ գիտակցենք, որ մեր տարածաշրջանում խաղաղություն կարող է լինել բացառապես Ռուսաստանի դերակատարմամբ, Ռուսաստանի ձևավորած անվտանգության ճարտարապետության հիմքի վրա, և մեր գերխնդիրը պետք է լինի թույլ չտալ Արևմուտքին խառնվելու մեր տարածաշրջանի ներքին գործերին։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից