Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Տանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ
Քաղաքականություն

Ալիևը զինվում է, մինչ Փաշինյանը վաճառում է խաղաղության պատրանքներ. «Փաստ»

Ալիևը հերթական անգամ հանդես եկավ իր ֆորումներից մեկում՝ դատարկ Արցախում։ Եթե նա այդքան հավես ունի այդ միջոցառումներին անուններ հորինել, ապա մենք, հաստատ, դրա ժամանակը չունենք։ Կրկին խոսելով «հայկական օկուպացիայի» և «հայկական ագրեսիայի» մասին, Ալիևը հայտարարեց․ «Ադրբեջանը պետք է զգոն լինի և մի քանի անգամ ուժեղ՝ հակառակորդից»։ Այդ նպատակով նա կոչ արեց շարունակել ռազմական ներուժի ավելացումը, ինչը նա իրականացնում է բավական հաջողությամբ․ ոչ միայն ավելացնում է իր ներուժը, այլև՝ Փաշինյանի ձեռքերով նվազեցնում հայկականը։

Այսպիսով, Հայաստանի համար Ադրբեջանը հստակորեն հակառակորդ է։ Ամեն ինչ իր անունով է կոչված։ Հակառակորդ, որի դեմ զինվում է Ադրբեջանը։ Մինչդեռ Փաշինյանը շարունակում է համոզել հայ ժողովրդին հավատալ խաղաղության իրականությանը։ «Այս իրականությունն ունի իր արտահայտված դրսևորումները», – ասում է նա՝ նկատի ունենալով բենզալցակայաններում հայտնված ադրբեջանական բենզինը։

Փաստացի, Բաքվի համաձայնությունը մեզ օգտագործել որպես շուկա, մեր հաշվին գումար վաստակել և այդ գումարով զենք գնել, որով էլ մեզ սպառնալու են, ներկայացվում է որպես խաղաղության նշան։ Ալիևը Հայաստանին անվանում է հակառակորդ, իսկ Փաշինյանը համառորեն կրկնում է․ «Խաղաղությունը արդեն իրականություն է»։

Ակնհայտ է, որ նրա պատկերացրած իրականությունը այլընտրանքային է։ ՔՊ-ին արժեր Եվրոպայից ոչ թե փիար մասնագետներ բերել, այլ բժշկական որոշակի մասնագիտացում ունեցողներ։

Սովորաբար Ալիևի նման հայտարարություններից հետո ջրի երես է դուրս գալիս Սիմոնյանը և առանց երկար մտածելու ասում է, թե Ալիևի բոլոր այդ խոսքերը միայն իր ներքին լսարանի համար են։ Մինչդեռ իրականում, իբր, Բաքուն խաղաղ ու պուպուշ է։ Այսինքն՝ փորձում է համոզել մեզ, որ Ալիևը իր ժողովրդին ստում է, բայց հայերին միշտ ճշմարտությունն է ասում։ Բայց նույնիսկ եթե հավատանք այդ վարկածին, դա ինչպես կարող է համատեղվել խաղաղության հետ։ Այսինքն՝ մեր կողքին ապրում է մի ժողովուրդ, այնքան թշնամական տրամադրված, որ նրա նախագահը ստիպված է ստել այդ ժողովրդին՝ մեր դեմ կռվելու ցանկության մասին։ Եվ սա՞ է խաղաղությունը։ Ավելին՝ մեր իշխանությունը պատրաստվում է թույլ տալ, որ 300 000 թշնամական ժողովրդի ներկայացուցիչներ գան ու ապրեն մեզ հետ։

Ուստի պատմությունները, թե Ալիևը Հայաստանի հետ թշնամության մասին խոսում է միայն իր ժողովրդին հաճոյանալու համար, այնքան էլ մխիթարական չեն։ Պարզապես իշխանությունը հայ ժողովրդին համարում է միամիտ ու անգործունյա և վստահ է, որ մենք կհավատանք ցանկացած անհեթեթության։

Իսկ Նիկոլ Փաշինյանը Ալիևի ռազմատենչ հայտարարություններից հետո սովորաբար տալիս է ինչ-որ «խորը» հոգեվերլուծական բացատրություն․ իբր մեր երկու ժողովուրդները չեն կարող զգալ խաղաղությունը, քանի որ վնասված են։ Բայց փաստն այն է, որ Ադրբեջանը այնքան չի կարող զգալ խաղաղությունը, որ մեզ հակառակորդ է անվանում և զինվում է մեր դեմ։

Փաստորեն՝ նրանց բենզինը մեր բենզալցակայաններում, ցավոք, «խաղաղության արտահայտված դրսևորում» չէ, այլ հնարավորություն, որ հայերը իրենց գրպանից ֆինանսավորեն իրենց դեմ ուղղված ագրեսիան։

Փաշինյանի ներկայացրած երևակայական իրականությունը այն իրականությունն է, որտեղ մենք փոխանակել ենք ինքնահարգանքն ու ինքնությունը անվտանգության հետ։ Վատն այն է, որ այդ իրականությունը երևակայական է։

Նրանց համար, ովքեր կարծում են, թե արժանապատվությունը կորցնելը խաղաղության ու հարմարավետ կյանքի դիմաց շահավետ գործարք է, կա վատ լուր․ գործարքը չի կայացել։ Փաշինյանը ստիպեց Հայաստանին զոհողության գնալ, բայց դա անպտուղ էր։ Ադրբեջանը շարունակում է սրել մեր դեմ սրված դաշույնը։

Ամենավատն այն է, որ Փաշինյանը շարունակելու է նոր զոհաբերություններ անել՝ փորձելով հետ բերել կորցրածը։ Հետևաբար կարևոր է նրան կանգնեցնել։ Երբ Փաշինյանը հեռանա ընտրությունների արդյունքում, Հայաստանի անկումը կդադարի, և կսկսվի վերականգնումը։