Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին»
Քաղաքականություն

Եկեղեցին՝ հայ ինքնության ողնաշարը. երբ պատմական փորձը կրկին ահազանգում է

Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հանդես է եկել կոշտ և մտահոգիչ հայտարարությամբ՝ անդրադառնալով Հայաստանում Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ պետականորեն շարունակվող ճնշումներին։ Ինստիտուտը փաստում է, որ տեղի ունեցողը սահմանափակված չէ առանձին միջադեպերով կամ իրավական գործընթացներով, այլ ունի համակարգային բնույթ՝ ներառելով հոգևորականների ձերբակալություններ ու ահաբեկումներ, եկեղեցական հաստատությունների թիրախավորում և իրավական համակարգի օգտագործում կրոնական առաջնորդությանը լռեցնելու նպատակով։

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ այս զարգացումները վտանգավոր մարտահրավեր են Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտներին և ուղղակի ոտնձգություն են հայկական ինքնության հիմնասյուների նկատմամբ։ Լեմկինի ինստիտուտի գնահատմամբ՝ նման գործընթացները ցավալիորեն հիշեցնում են այն մեխանիզմները, որոնց միջոցով սպառնալիքի ժամանակաշրջաններում ցեղասպանական մտածողությունը կարող է արմատավորվել հանրային գիտակցության մեջ։

Թեև իշխանությունները փորձում են իրենց գործողությունները հիմնավորել քրեական հանցագործությունների վերաբերյալ ներկայացվող պնդումներով, եկեղեցու առաջնորդներն ու հոգևորականները ձերբակալությունները որակում են որպես կրոնական ազատության դեմ հարձակում և Հայ Առաքելական Եկեղեցին թուլացնելու միտումնավոր քաղաքականություն։ Այս գնահատականը զուրկ չէ պատմական համատեքստից։

Հայ Առաքելական Եկեղեցին դարեր շարունակ եղել է հայ ժողովրդի հոգևոր, մշակութային և պատմական գոյության առանցքային հենարանը։ Չորրորդ դարից սկսած, երբ Հայաստանը դարձավ առաջին երկիրը, որն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն, Եկեղեցին ստանձնեց ոչ միայն հավատքի, այլև ազգային շարունակականության պահապանի դեր։ Օտար տիրապետությունների, քաղաքական ճնշումների և մշակութային սահմանափակումների պայմաններում հենց Եկեղեցին է պահպանել լեզուն, պատմական հիշողությունը և ինքնության զգացումը։

Պատմական փորձը ցույց է տալիս, որ հայ քրիստոնեությունը երբեք ընկալված չի եղել որպես զուտ կրոնական երևույթ։ Օսմանյան իշխանությունները հստակ գիտակցում էին, որ Եկեղեցին ազգային ինքնության անոթ է, կրթության կենտրոն և կոլեկտիվ հիշողության պահպանման համակարգ։ Այդ պատճառով էլ հայության դեմ իրականացված ցեղասպանական քաղաքականությունը միտված էր ոչ միայն ֆիզիկական ոչնչացմանը, այլև մշակութային ու հոգևոր ինքնության ջնջմանը։ Եկեղեցու թիրախավորումը այդ հաշվարկված ռազմավարության առանցքային բաղադրիչներից էր։

Լեմկինի ինստիտուտը հիշեցնում է, որ ցեղասպանությունը գործում է բազմաշերտ մեխանիզմներով։ Ազգի բարոյական կողմնացույցի, միավորող ինստիտուտների և պատմական գիտակցության ոչնչացումը նպատակ ունի ստեղծել ինքնությունից, սրբազան աշխարհագրությունից և համայնքային կապերից զրկված հասարակություն։ Այս քաղաքականության հետևանքները շարունակվում են մինչ այսօր, երբ հազարավոր հայկական եկեղեցիներ և կրոնական հուշարձաններ մնում են ավերակների կամ մշտական վտանգի տակ Թուրքիայում և Ադրբեջանում։

Այս ֆոնին Հայաստանում եկեղեցու համակարգված վարկաբեկումը, քահանաների ձերբակալությունները և կրոնական արտահայտման նկատմամբ աճող թշնամանքը ստեղծում են միջավայր, որը սպառնում է ոչ միայն հավատքի ազատությանը, այլև հայ ժողովրդի մշակութային ու գոյաբանական անվտանգությանը։ Լեմկինի ինստիտուտը կոչ է անում Հայաստանի իշխանություններին անհապաղ դադարեցնել հոգևորականության դեմ քաղաքական դրդապատճառներով բոլոր գործողությունները և վերահաստատել իրենց հավատարմությունը կրոնական ազատության ու բազմակարծության սահմանադրական սկզբունքներին։

Միաժամանակ միջազգային դիտորդներին և մարդու իրավունքների կազմակերպություններին հորդորվում է ուշադիր հետևել Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին՝ հաշվի առնելով, որ պատմության ընթացքում կրոնական հաստատությունների քայքայումը հաճախ նախորդել է հասարակության մասնատման և ինքնության վերացման ավելի լայն գործընթացներին։

Հայաստանի ժողովրդավարության և ինքնիշխանության իրական ուժը չի կարող կառուցվել իր բարոյական հիմնասյուների ճնշման վրա։ Ցեղասպանություն վերապրած ժողովուրդը առավել քան որևէ այլ ժողովուրդ գիտի, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ ինքնության ոչնչացման մեխանիզմները։ Եվ հենց այդ գիտակցությունն է, որ այսօր պահանջում է առավել զգոն, պատասխանատու և պատմական հիշողությամբ առաջնորդվող քաղաքականություն։