Սամվել Կարապետյանի դեմ հարուցված անհեթեթ ու շինծու մեղադրանքները պետք է ամբողջությամբ կարճվեն, քրիստոնյա պատшնդները պետք է տուն վերադառնան, իսկ Հայաստանին պետք է հնարավորություն տրվի վերադառնալու իր պատմական ուղուն. Ռոբերտ Ամստերդամ
Մենք ողջունում ենք և երախտապարտ ենք Սամվել Կարապետյանի բանտային կալանքը տնային կալանքով փոխարինելու որոշման համար, ինչը հնարավորություն կտա նրան տոնական օրերն անցկացնել ընտանիքի հետ։ Սա նշանակալի առաջընթաց է մեր` արդարության համար պայքարում։ Այս մասին գրել է փաստավան Ռոբերտ Ամստերդամը։
«Այդուհանդերձ, այս քայլն ընդամենը մեկ դրվագ է Հայաստանի իշխանությունների կողմից իրականացվող շատ ավելի ընդգրկուն ու խորապես մտահոգիչ արշավում, որը դուրս է գալիս պարոն Կարապետյանի գործի շրջանակներից և թիրախավորում է Հայ Առաքելական Եկեղեցու բուն էությունը։
Այն, ինչ այսօր տեղի է ունենում, լոկ իրավական գործընթաց չէ, այլ վարչապետ Փաշինյանի վարչակազմի ուղղակի հարձակումը Քրիստոսի և կրոնական ազատության դեմ։ Հայ Առաքելական Եկեղեցին պետք է զերծ մնա քաղաքական ճնշումներից և պետական միջամտությունից։
Սամվել Կարապետյանի դեմ հարուցված անհեթեթ ու շինծու մեղադրանքները պետք է ամբողջությամբ կարճվեն, քրիստոնյա պատանդները պետք է անհապաղ տուն վերադառնան, իսկ Հայաստանին պետք է հնարավորություն տրվի վերադառնալու իր պատմական ուղուն, որը խարսխված է հավատի, արժանապատվության, ինքնիշխանության և օրենքի գերակայության վրա»,-գրել է նա։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին