Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին»
Քաղաքականություն

Այն, ինչ տեղի է ունենում, պարզապես իրավական գործընթաց չէ

AMSTERDAM & PARTNERS ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԱՆՀԱՊԱՂ ՏԱՐԱԾՄԱՆ ՀԱՄԱՐ

AMSTERDAM & PARTNERS LLP-Ն ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՏՆԱՅԻՆ ԿԱԼԱՆՔԻ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ. ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՐՈՆԱԿԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Լոնդոն, 31 դեկտեմբեր, 2025թ. – Amsterdam & Partners ՍՊԸ-ն, հանդես գալով որպես հայ գործարար, բարերար և Հայ Առաքելական Եկեղեցու նվիրյալ Սամվել Կարապետյանի միջազգային պաշտպան, ողջունում է պարոն Կարապետյանի բանտային կալանքը տնային կալանքով փոխարինելու որոշումը, ինչը նրան հնարավորություն կտա տոնական օրերն անցկացնել ընտանիքի հետ:

Սա նշանակալի քայլ է ընթացող իրավական գործընթացում: Այս որոշումը հաջորդում է ամիսներ տևած հետևողական իրավական ջանքերին և պարոն Կարապետյանի գործի վերաբերյալ թե՛ հայաստանյան, թե՛ միջազգային դիտորդների կողմից արտահայտված լուրջ մտահոգություններին:

Այնուամենայնիվ, պետք է ընդգծել, որ պարոն Կարապետյանը շարունակում է մնալ կալանքի տակ և ենթարկվել խիստ սահմանափակումների, իսկ հիմնական մեղադրանքները մնում են ուժի մեջ: Ներկայիս զարգացումը միայն մեկ դրվագ է Հայաստանի իշխանությունների կողմից իրականացվող շատ ավելի լայն և խորապես մտահոգիչ արշավի մեջ, որը դուրս է գալիս պարոն Կարապետյանի անձնական գործի շրջանակներից և թիրախավորում է ամբողջությամբ Հայ Առաքելական Եկեղեցին։

Ռոբերտ Ամստերդամը՝ Amsterdam & Partners LLP-ի հիմնադիր և կառավարող գործընկերը, հայտարարել է.
«Այն, ինչ տեղի է ունենում, պարզապես իրավական գործընթաց չէ, այլ նաև վարչապետ Փաշինյանի վարչակազմի ուղղակի հարձակումը Քրիստոսի և հենց կրոնական ազատության դեմ: Հայ Առաքելական Եկեղեցին պետք է զերծ մնա քաղաքական ճնշումներից և պետական միջամտությունից: Պարոն Կարապետյանի դեմ ներկայացված աբսուրդային և շինծու մեղադրանքները պետք է ամբողջությամբ հանվեն: Բոլոր քրիստոնյա կալանավորները պետք է անհապաղ վերադառնան տուն: Հայաստանին պետք է թույլ տրվի վերադառնալ իր պատմական ուղուն, որը խարսխված է հավատի, արժանապատվության, ինքնիշխանության և օրենքի գերակայության վրա»:

Amsterdam & Partners ՍՊԸ-ն, որը պատիվ է ունեցել միանալ հայաստանյան հիանալի պաշտպանական թիմին, կշարունակի գործադրել բոլոր ջանքերը՝ արդարության լիակատար վերականգնմանն հասնելու համար:
Amsterdam & Partners LLP-ն միջազգային իրավաբանական ընկերություն է, որը գտնվում է Լոնդոնում և Վաշինգտոնում. այն մասնագիտացած է քաղաքական շահերի պաշտպանության և մարդու իրավունքների ոլորտում:

• Գործի մասին հավելյալ տեղեկությունների համար այցելեք՝ www.freekarapetyan.com
 
• Ընկերության մասին տեղեկությունների համար՝ www.amsterdamandpartners.com
 
• Լրատվամիջոցների հարցումները կարող են ուղղվել՝ [email protected]