Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Բարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել
Քաղաքականություն

Խաղաղության անվան տակ պարտությունների շղթա

Վաշինգտոնում կնքված հուշագիրը պաշտոնական քարոզչության մեջ ներկայացվում է որպես պատմական հնարավորություն, խաղաղության նոր դարաշրջանի սկիզբ և Հայաստանի համար զարգացման ուղի։ Սակայն խորքային դիտարկումը ցույց է տալիս լրիվ այլ պատկեր։

Իրականում հարցը ոչ թե խաղաղության մասին է, այլ այն մասին, թե ով է վճարում այդ խաղաղության գինը և ում հաշվին է այն իրականացվում։

Հայկական և ադրբեջանական կողմերի միջև ձևավորված բառախաղը արդեն ինքնին բացահայտում է գործընթացի կեղծ էությունը։ Այն, ինչ Երևանում անվանվում է խաղաղության ուղի, Բաքվում նույնքան բացահայտ կոչվում է միջանցք։

Թվում է՝ տարբերությունն ընդամենը ձևակերպման մեջ է, սակայն իրականում հենց այդ տարբերության տակ է թաքնված խնդրի էությունը։ Մեկը փորձում է այն ներկայացնել որպես զարգացման և ապաշրջափակման նախագիծ, մյուսը՝ որպես տարածքային և քաղաքական պահանջների օրինականացում։ Իսկ դրանից հետո շրջանառության մեջ է դրվում նաև Արևմտյան Ադրբեջանի գաղափարը, որը վերջնականապես ցույց է տալիս, որ խոսքը ոչ թե խաղաղության, այլ երկարաժամկետ ճնշման և նոր պահանջների մասին է։

Այս ամենի ֆոնին իշխանությունները ներսում կառուցում են վերահսկման և վախի մթնոլորտ։ Ընդդիմադիր գործիչների ձերբակալությունները, քաղաքական հետապնդումները և ազատ խոսքի սահմանափակումները դարձել են առօրյա երևույթ։

Արևմտյան գործընկերները ստիպված են ավելի հաճախ այցելել Հայաստան ոչ թե համագործակցության խորացման, այլ իրավիճակի վերահսկման և անհանգստություն հայտնելու համար։

Ժողովրդավարության մասին բարձրաձայն հայտարարությունների կողքին իրականում ձևավորվում է մի համակարգ, որը հակասում է հենց այդ արժեքներին։

Հատկապես վտանգավոր են եկեղեցու դեմ ուղղված հարձակումները, հոգևորականների, ոչ իշխանական համայնքապետերի, բարերարների, գործարարների և քաղաքական գործիչների նկատմամբ իրականացվող ճնշումները։ Այս գործընթացները բացահայտորեն խախտում են մարդու հիմնարար իրավունքները և վտանգի տակ են դնում Հայաստանի մասնակցությունը միջազգային ծրագրերին։

Երբ պետությունը ցույց է տալիս, որ պատրաստ է սեփական քաղաքացիներին դարձնել քաղաքական հաշվեհարդարի թիրախ, այն ինքն իրեն զրկում է վստահելի գործընկեր լինելու հնարավորությունից։

Գործարար և բարերար Սամվել Կարապետյանի անհիմն կալանավորումը դարձավ այդ քաղաքականության ամենախոսուն օրինակներից մեկը։ Այն ուղերձ էր ոչ միայն հասարակությանը, այլ նաև ներդրումային միջավայրին։

Իշխանությունը փաստացի հայտարարեց, որ սեփական շահերից ելնելով կարող է անտեսել իրավական սահմանները և չկանգնել որևէ կարմիր գծի առաջ։

Ադրբեջանի հետ ենթադրյալ խաղաղության քարոզչության ներքո հնչում են նաև առաջարկներ, որոնք ուղղակիորեն հարվածում են Հայաստանի անվտանգությանը։ Պարտադիր զինվորական ծառայության կրճատման գաղափարը առաջ է քաշվում այն պահին, երբ Ադրբեջանը շարունակաբար ամրապնդում է իր ռազմական ներուժը։ Սա ոչ թե խաղաղության քայլ է, այլ վտանգավոր միակողմանի զիջում, որը կարող է Հայաստանը թողնել առանց իր անվտանգության կարևորագույն հիմքերի։ Տպավորություն է ստեղծվում, որ հերթական պայմանն է իրականացվում արտաքին ճնշման ներքո։ Այս շղթայի տրամաբանական շարունակությունը սահմանադրական փոփոխությունների մասին հայտարարություններն են։

Ազգային ինքնության արդիականացման խոսույթը իրականում ծառայում է մեկ նպատակին՝ բավարարել Ադրբեջանի պահանջները և վերանայել հիմնարար դրույթները։ Սա արդեն ոչ թե քաղաքական որոշում է, այլ պետականության բովանդակության փոփոխության փորձ։

Վաշինգտոնում կնքված հուշագրի գործարկման հետևանքները գնալով ավելի հստակ են դառնում։

Տուժում է Հայաստանի անվտանգությունը, ներքին կայունությունը, ժողովրդավարությունը և ազգային ինքնությունը։ Իսկ խաղաղությունը վերածվում է հասարակությանը զբաղեցնելու և իրական խնդիրները քողարկելու մեխանիզմի։

Այս գործընթացում հաղթողներ չկան, իսկ պարտվողը մեկ անուն ունի՝ Հայաստանը։