Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին»
Քաղաքականություն

Եկեղեցու դեմ արշավը և արտաքին պայմանավորվածությունների ստվերը

Վերջին ամիսներին իշխանությունների կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ սկսված գործողությունները դուրս են եկել սովորական քաղաքական դիմակայության շրջանակներից և վերածվել են համակարգված ճնշումների։ Քրեական գործերի հարուցումը, հոգևորականների ձերբակալությունները և եկեղեցական կառույցների նկատմամբ հետևողական ճնշումը, փորձագետների գնահատմամբ, միտված են ոչ թե առանձին դեմքերի կամ դիրքորոշումների լռեցմանը, այլ ազգային ինքնության հիմնասյուներից մեկի թուլացմանը։

Եկեղեցին, որը դարեր շարունակ եղել է հայ ժողովրդի հոգևոր, մշակութային և պատմական առանցքը, այսօր հայտնվել է թիրախում այնպիսի գործընթացների շրջանակում, որոնք ավելի ու ավելի են կապվում արտաքին քաղաքական հաշվարկների հետ։ Իշխանությունները ձևականորեն փորձում են ներկայացնել Էջմիածնում տեղի ունեցողը որպես ներքին պառակտում, սակայն իրական զարգացումները ցույց են տալիս այլ պատկեր։

Ճնշումը իրականացվում է համակցված մեթոդներով՝ մի կողմից շինծու քրեական գործերով ու իրավապահ համակարգի ներգրավմամբ, մյուս կողմից՝ ներսից ազդեցության փորձերով, երբ իշխանամետ հոգևորականների միջոցով փորձ է արվում կոտրել եկեղեցու միասնականությունը։ Այս ամենը տեղի է ունենում այն փուլում, երբ տարածաշրջանային գործընթացները մտել են նոր, ավելի վտանգավոր հանգրվան։

Պատմական փորձը հստակ ցույց է տալիս, որ Հայ Առաքելական Եկեղեցու թուլացումը միշտ համընկել է Թուրքիայի և Ադրբեջանի երկարաժամկետ շահերի հետ։ Կաթողիկոսի դեմ ներկայիս արշավը հեշտությամբ տեղավորվում է այն նույն տրամաբանության մեջ, որի շրջանակում վերջին տարիներին օրակարգից հանվեց Արցախի հարցը, սկսվեցին քննարկումներ պատմական հիշողությունից հրաժարվելու մասին, իսկ այժմ նախապատրաստվում են սահմանադրական փոփոխություններ։

Մասնագետների համոզմամբ, եկեղեցու դեմ այս գործողությունները մեկուսացված դրվագներ չեն, այլ պայմանավորվածությունների շղթայի մաս, որոնք իշխանությունները պարտավորվել են իրականացնել արտաքին խաղացողների հետ հարաբերությունների խորացման դիմաց։ Այս համատեքստում առանձնահատուկ կարևորություն ունի միջազգային իրավական հանրության արձագանքը։ Ամստերդամի և գործընկերների փաստաբանական ընկերության հրապարակային դիրքորոշումը դարձավ այն պահը, երբ ներքին ճնշումները ստացան հստակ միջազգային գնահատական։

Ընկերությունը ողջունեց Սամվել Կարապետյանի նկատմամբ խափանման միջոցի փոփոխությունը, սակայն միաժամանակ զգուշացրեց, որ Հայաստանում կրոնական ազատության դեմ ոտնձգությունները չեն դադարել և կրում են համակարգային բնույթ։ Նրանց գնահատմամբ, տեղի ունեցողը շատ ավելի լայն արշավի մաս է, որը թիրախավորում է ոչ թե մեկ անձի, այլ ամբողջ Հայ Առաքելական Եկեղեցին։

Ռոբերտ Ամստերդամի հայտարարությունը հնչեց որպես հստակ քաղաքական և բարոյական ազդակ։ Նրա խոսքով, Հայաստանում ընթացող գործընթացները պարզապես իրավական վեճեր չեն, այլ ուղիղ հարձակում հավատքի և կրոնական ազատության վրա։ Նա ընդգծեց, որ եկեղեցին պետք է զերծ մնա պետական միջամտությունից, իսկ շինծու մեղադրանքները պետք է ամբողջությամբ հանվեն։ Այս հայտարարությունը փաստացի միջազգային հարթություն տեղափոխեց այն, ինչ իշխանությունները փորձում էին ներկայացնել որպես ներքին հարց, և ցույց տվեց, որ տեղի ունեցողը չի կարող անտեսվել քաղաքակիրթ աշխարհի կողմից։

Փորձագետների կարծիքով, եթե եկեղեցու դեմ այս արշավը հաջողվի, հաջորդ փուլում վտանգի տակ կհայտնվեն անկախ լրատվամիջոցները, քաղաքական ընդդիմությունը և հասարակական այն կառույցները, որոնք դեռ ունակ են դիմադրելու իշխանական կամքին։

Առանց հոգևոր և պատմական միջուկի ազգը դառնում է առավել խոցելի արտաքին ազդեցությունների նկատմամբ, իսկ պետությունը՝ հեշտ կառավարելի ձևական պատյան արտաքին շահերի համար։

Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, ցույց է տալիս, թե որքան հեռու կարող է լինել իրականությունը ժողովրդավարության մասին բարձրաձայնվող հայտարարություններից։

Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ իրականացվող հալածանքները ոչ միայն ներքին ճգնաժամի արտահայտություն են, այլ նաև խարան՝ ամբողջ միջազգային հանրության աչքի առաջ։

Եկեղեցու համար այս պայքարը վաղուց դուրս է եկել կրոնական դաշտից և դարձել է պայքար Հայաստանի՝ իր ինքնությունը, արժանապատվությունն ու ապագան պահպանելու իրավունքի համար։