Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին»
Քաղաքականություն

Եկեղեցու դեմ պետական ճնշման նոր փուլը

Հունվարի 4-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես ընդունել և ստորագրել է մի հայտարարություն, որը ներկայացվում է որպես Հայ Առաքելական Եկեղեցու «բարենորոգման» ճանապարհային քարտեզ։ Փաստաթուղթը ստորագրվել է վարչապետի կողմից և Կաթողիկոսի հրաժարականը պահանջող տասը եպիսկոպոսների մասնակցությամբ՝ վարչապետի պաշտոնական կեցավայրում։ Այս հանգամանքն արդեն իսկ փաստում է, որ խոսքը ոչ թե ներեկեղեցական քննարկման, այլ հստակ քաղաքական գործընթացի մասին է։

Ըստ հայտարարության՝ նշված եպիսկոպոսները պատրաստվում են քայլ առ քայլ իրականացնել եկեղեցու բարենորոգման ծրագիր։ Սակայն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը նույն օրը հրապարակած պաշտոնական արձագանքով կոշտ կերպով մերժել է այդ մոտեցումը՝ ընդգծելով, որ կառավարության ղեկավարի ձեռնարկած քայլերը ոտնահարում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և խախտում են եկեղեցու իրավունքները, որոնք ամրագրված են թե՛ ազգային, թե՛ միջազգային իրավական համակարգերում։ Մայր Աթոռի հայտարարության մեջ նշվում է, որ եկեղեցու ներքին կյանքի կանոնակարգման և բարենորոգման պատրվակով իրականացվող գործողությունները հակասահմանադրական են, իսկ եպիսկոպոսների ներգրավումը նման գործընթացներում՝ դատապարտելի։ Ըստ եկեղեցու դիրքորոշման՝ եկեղեցու կյանքին վերաբերող հարցերը կարող են քննարկվել բացառապես համապատասխան եկեղեցական մարմիններում և կանոնական կարգավորումների համաձայն։

Առանձնակի տարակուսանք է առաջացնում այն փաստը, որ նշված տասը եպիսկոպոսները մինչ օրս որևէ կերպ չեն արձագանքել Մայր Աթոռից իրենց ուղղված կոչերին և խուսափում են Ամենայն Հայոց Հայրապետի ու Գերագույն հոգևոր խորհրդի հետ հանդիպումներից։ Հայտարարության մեջ նաև շեշտվում է, որ նման անխոհեմ քայլերը կարող են հանգեցնել հերձվածի՝ ծանր և ցավալի հետևանքներով։

Եկեղեցու շուրջ զարգացող իրավիճակին արձագանքել են նաև միջազգային և հայաստանյան տարբեր գործիչներ։ Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը իր հրապարակային ուղերձում ընդգծել է, որ Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության այս օրերին իր մտքերը նրանց հետ են, ովքեր շարունակում են մնալ անազատության մեջ իրենց համոզմունքների համար։ Նրա խոսքով՝ արդարությունը անկասելի է, և այն ի վերջո պետք է վերականգնվի բոլոր նրանց համար, ովքեր ենթարկվում են հալածանքների։

Քաղաքագետ Արմեն Հովասափյանը տեղի ունեցածը բնութագրել է որպես բացահայտ քաղաքական դեմարշ եկեղեցու և Վեհափառ Հայրապետի դեմ՝ նշելով, որ իշխանության քայլերը զուրկ են տրամաբանությունից և նպատակ ունեն պառակտել ու ապականել եկեղեցին։ Նրա գնահատմամբ՝ իշխանությունները շտապում են այս հարցը փակել՝ ընտրական գործընթացներից առաջ որոշակի քաղաքական արդյունքներ արձանագրելու ակնկալիքով։

Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Գոհար Մելոյանը ևս ընդգծել է, որ փաստաթղթի ստորագրումից հետո այլևս անհերքելի է դարձել, որ իշխանության թիրախը 1700-ամյա եկեղեցին է՝ որպես հայի ինքնության հիմնասյուն։ Նրա խոսքով՝ այդ պայքարում օգտագործվում է ողջ պետական ապարատի ռեսուրսը, սակայն այն դատապարտված է ձախողման, քանի որ եկեղեցին դարեր շարունակ դիմակայել է անհամեմատ ավելի մեծ փորձությունների։

Փաստաբան Երվանդ Վարոսյանը նշել է, որ այս ամբողջ գործընթացի ամենակարևոր հանգամանքն այն է, որ փաստաթուղթը ստորագրվել է վարչապետի կողմից՝ ի պաշտոնե։ Դա, նրա խոսքով, գրավոր և պաշտոնապես հաստատում է, որ եկեղեցու դեմ գրոհը քաղաքական բնույթ ունի, և պետությունը բացահայտ կերպով միջամտում է եկեղեցու ներքին գործերին։

Իրավիճակին արձագանքել է նաև Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ նշելով, որ տեղի ունեցողը հակառակ ազդեցությունն է ունենում։ Նրա գնահատմամբ՝ նույնիսկ կասկած ունեցող քաղաքացիները արագորեն համախմբվում են Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ՝ տեսնելով տեղի ունեցող գործընթացների իրական բնույթը։

Վերջին զարգացումները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ եկեղեցու դեմ ուղղված գործողությունները դուրս են գալիս ներքին քննարկումների շրջանակից և վերածվում են պետական մակարդակով իրականացվող քաղաքական ճնշման։ Հայ Առաքելական Եկեղեցին, որպես ազգային ինքնության և պատմական հիշողության հիմնասյուն, բազմիցս ապացուցել է իր կենսունակությունը։ Այսօր ևս ակնհայտ է, որ նման հալածանքները ոչ միայն անընդունելի են, այլ նաև ամոթալի են՝ ոչ միայն երկրի ներսում, այլ ամբողջ աշխարհի համար։