Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին»
Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը հարամեց նաև Սուրբ Ծնունդը

Երեկ՝ Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածհայտնության տոնին, Նիկոլ Փաշինյանը՝ տիրադավ եպիսկոպոսների, պետական համակարգի աշխատակիցների ուղեկցությամբ, հերթական գործողությունն է իրականացրել ընդդեմ Հայ Առաքելական Եկեղեցու։ Մասնակցել է պատարագի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճարում, ապա «ուՂտերթ» իրականացրել դեպի Սուրբ Աննա եկեղեցին։ Ընդ որում, հերթական անգամ «Կրթվելը նորաձև է» շարժման պարագլուխները ցույց են տվել իրենց անգրագիտությունը՝ «ուխտ» բառը «ուղտ» գրելով։ Իսկ արդեն Սուրբ Աննա եկեղեցու մոտ դրված մեծ բեմից ելույթ ունենալով՝ Փաշինյանը հայտարարել է, թե եկեղեցին ոմանք փորձ են անում օգտագործել որպես հենման կետ Հայաստանի Հանրապետության դեմ գործելու համար։

Թե ովքեր են այդ ոմանք, Փաշինյանն, իհարկե, չի մանրամասնել, բայց և իշխանության հռետորաբանությունից և տարածված հայտարարություններից կարելի է ենթադրել, որ նրանք Ռուսաստանին են մեղադրում Հայ Առաքելական Եկեղեցու վրա ազդեցություն ունենալու մեջ։ Հիշեցնենք՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եղբորը՝ Եզրաս արքեպիսկոպոսին բացեիբաց մեղադրում են ռուսական հատուկ ծառայությունների գործակալ լինելու մեջ։ Փաշինյանն օրերս իր մոտ էր հավաքել 10 եպիսկոպոսների, նրանց հետ ինչ-որ փաստաթուղթ ստորագրել՝ իբր եկեղեցու նորոգման ճանապարհային քարտեզ հռչակելով։

Ընդ որում, ինքն էլ իր ստորագրությունը դնելով այդ փաստաթղթի տակ, նա հերթական հակասահմանադրական արարքն է արել, հստակ արձանագրելով, որ պետությունը խառնվում է եկեղեցու ներքին գործերին, ինչը, նշենք, արգելված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ։ Ըստ էության, Փաշինյանի այս գործողությունները վկայում են, որ նա բավականին լուրջ է տրամադրված և վճռական է առաջ տանելու իր նպատակները։

Այս առումով բավական տարակուսելի է ընդդիմության և հավատացյալների մեծ մասի պասիվ կրավորական պահվածքը։ Թեպետ Փաշինյանի ու հակաեկկեղեցական արշավ արշավանքին շատ մարդիկ չեն մասնակցում, բայց և հավատացյալների և ընդդիմադիրների մի զգալի մասն էլ չի մասնակցում հանուն եկեղեցու իրականացվող գործողություններին, ինչն էլ դեռևս իշխանության մոտ հույսեր է առաջացնում, որ կարող են հասնել իրենց ապազգային նպատակներին։

Ուստի 2026 թվականին հարկավոր է, որ ընդդիմությունն ու հասարակ քաղաքացիներն ավելի ակտիվ մասնակցեն հօգուտ եկեղեցու իրականացվող հավաքներին, այդ կերպ իշխանությանը զրկելով իր հիմնական կռվաններից։

Սոնա Գալստյան