Արևմուտքը «բացարձակապես ամոթալի իրավիճակներ» է իրեն թույլ տվել՝ Ռուսաստանին «մեկուսացնելու» փորձի ժամանակ․ Լավրով
Արևմուտքը բազմակողմ միջոցառումների ժամանակ «բացարձակապես ամոթալի իրավիճակներ» է թույլ տվել, երբ փորձել է հաստատել Ռուսաստանի «մեկուսացումը»։ Ի վերջո, այս մեկուսացումը հանգեցրել է Արևմուտքի ինքնամեկուսացմանը, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Ցանկությունների տոնածառ» միջոցառման ժամանակ տված հարցազրույցում, փոխանցում է TASS-ը։
«Մեզ մոտ ամենաակտիվ կերպով շարունակում է զարգանալ դիվանագիտությունը այն երկրների ուղղությամբ, որոնց մենք հիմա անվանում ենք համաշխարհային մեծամասնություն՝ Ասիա, Աֆրիկա, Լատինական Ամերիկա: Եվ այն մեկուսացումը, որի մասին պնդում է Արևմուտքը, իրականում հենց այդ նույն արևմտյան աշխարհի ինքնամեկուսացումն է: Եղել են միանգամայն ամոթալի իրավիճակներ, երբ միջազգային միջոցառումների ժամանակ, օրինակ՝ «Մեծ քսանյակի» շրջանակներում, նրանք պայմանավորվում էին ձեռք չմեկնել ռուս ներկայացուցիչներին: Երբ մեզ տեսնում էին նիստերի դահլիճի հարևանությամբ գտնվող ինչ-որ միջանցքներում, ձևացնում էին, թե նայում են հակառակ ուղղությամբ․ չափահաս մարդիկ փախչում էին», — պատմել է ռուս նախարարը:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին