Ոչ կալորիաներ, ոչ սպորտ. նշվել է նիհարելու ազդեցությունն ուժեղացնող անսպասելի գործոնը
Ավստրալական CSIRO (Commonwealth Scientific and Industrial Research Organisation) գիտական գործակալության կողմից անցկացված նոր հետազոտությունը ցույց է տվել, որ սննդի ընդունման ակտիվ պլանավորումն օգնում է մարդկանց ավելի շատ քաշ կորցնել, գրում է Medical Xpress-ը:
CSIRO Total Wellbeing Diet ծրագրի շրջանակներում սննդի պլանին հետևած գրեթե 78,000 մասնակիցների տվյալների վերլուծությունը ցույց է տվել արդյունքների զգալի տարբերություններ՝ կախված այն բանից, թե որքան կանոնավոր են մարդիկ օգտվել իրենց սննդակարգի պլանից:
Այն մասնակիցները, ովքեր ամենահաճախն են օգտագործել սննդային ծրագիրը, առաջին 12 շաբաթվա ընթացքում կորցրել են միջինում 6,4 կգ, ինչը 24%-ով ավելի է, քան նրանց մոտ, ովքեր ավելի հազվադեպ են հետևել պլանին: Միևնույն ժամանակ, նրանք, ովքեր կիրառել են պլանը մասնակցության վաղ փուլերում, մեկ տարի անց հասել են էլ ավելի մեծ արդյունքի՝ մինչև 6,9 կգ քաշի կորուստ, ինչը 48%-ով գերազանցել է ավելի սակավ ակտիվություն ցուցաբերած օգտատերերի արդյունքները:
Շուրջ 1300 ներկա և նախկին մասնակիցների լրացուցիչ հարցումը ցույց է տվել, որ քաշի նվազեցման նպատակներին հասած մարդկանց 90%-ը սննդի պլանավորումը համարել է իրենց հաջողության կարևոր մասը: Եվս 89%-ը նրանցից, ովքեր 12 շաբաթվա ընթացքում կորցրել են ավելի քան 10 կգ, նշել են, որ պլանի առկայությունը հանդիսացել է հիմնական գործոնը: Այն մասնակիցները, ովքեր չեն կարողացել նիհարել, մեծամասամբ (72%) կարծիք են հայտնել, որ իրենց համար ավելի հեշտ կլիներ հաջողության հասնել, եթե պլանն ավելի շատ անհատականացված լիներ իրենց նախասիրություններին և ապրելակերպին համապատասխան:
Գիտնականներն ընդգծում են, որ հենց սննդի պլանավորումն է օգնում մարդկանց ավելի լավ հասկանալ, թե ինչ և երբ ուտել, ինչպես նաև ձևավորել օգտակար սովորություններ, որոնք նպաստում են քաշի կայուն նվազեցմանը: Շեշտվում է այն փաստը, որ մեկ ունիվերսալ մոտեցումը չի կարող համապատասխանել բոլորին, և հենց այդ պատճառով անհատականացումը կարող է կարևոր դեր խաղալ:
Ի պատասխան հետազոտության արդյունքների՝ CSIRO-ն գործարկել է My Plan կոչվող նոր գործիքը՝ արհեստական բանականությամբ աշխատող սննդի անհատականացված պլանավորող, որը հաշվի է առնում սննդային նախասիրությունները, ալերգիաները, օրգանիզմի կողմից սնունդը չընդունելը և առողջության հետ կապված անհատական նպատակները: Համակարգն ընդունակ է ժամանակի ընթացքում հարմարվել օգտատիրոջ կարիքներին՝ երաշխավորությունները դարձնելով ավելի ճշգրիտ:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի