Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին»
Քաղաքականություն

Վաշինգտոնյան հուշագիրը․ խաղաղության խոստման անվան տակ Հայաստանի հերթական զիջումը

Վաշինգտոնում ստորագրված հուշագիրը ներկայացվեց որպես խաղաղության և կայունության նոր էջ Հայաստանի համար։ Սակայն փաստաթղթի գործարկման ընթացքը ցույց է տալիս բոլորովին այլ իրականություն։ Քաղաքական զարգացումները վկայում են, որ այս գործընթացում իրական կորուստներ կրող կողմը հենց Հայաստանն է, որի վրա աստիճանաբար դրվում են ինքնիշխանության, անվտանգության և պետական դիմադրողականության սահմանափակման նոր բեռներ։

Ամանորից հետո առաջին խոշոր ասուլիսի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բաց տեքստով հայտարարեց, որ Զանգեզուրի միջանցքի բացումը այլևս լուծված հարց է և այն հիմնված է միջազգային պայմանավորվածությունների վրա։ Նա ակնարկեց, որ այդ պայմանավորվածությունների շարքում տեղ ունի նաև Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունը։ Այս հայտարարությունը լրջագույն հարցեր է առաջացնում այն մասին, թե ինչ պարտավորություններ է ստանձնել հայկական կողմը և ինչու այդ մասին հանրությանը չի ներկայացվել ամբողջական և հստակ պատկեր։

Օր օրի ավելի ակնհայտ է դառնում, որ Վաշինգտոնում ստորագրված հուշագիրը Թուրքիային և Ադրբեջանին հնարավորություն է տվել արագացնել իրենց վաղուց ձևակերպված ռազմաքաղաքական օրակարգը։ Եթե փաստաթուղթը իսկապես հավասարակշռված և փոխշահավետ լիներ, այն չէր վերածվի միակողմանի պահանջների և պարտադրանքի գործիքի։ Այսօր Բաքուն և Անկարան հանդես են գալիս որպես տարածաշրջանում որոշումներ թելադրող կողմեր՝ փաստացի դուրս մղելով Հայաստանը որոշումների իրական սեղանից։

Հայկական և ադրբեջանական կողմերի միջև ձևավորվել է վտանգավոր լեզվական և քաղաքական հակադրություն։ Հայկական իշխանությունները նույն գործընթացը ներկայացնում են որպես խաղաղության և հաղորդակցությունների բացման ուղի, մինչդեռ ադրբեջանական կողմն այն բացահայտորեն անվանում է Զանգեզուրի միջանցք։ Թվացյալ անվանական տարբերության տակ թաքնված է խնդրի էությունը։ Խոսքը ճանապարհի վերահսկողության, իրավական կարգավիճակի և Հայաստանի տարածքային ինքնիշխանության սահմանների մասին է։

Այս արտաքին զարգացումները ուղեկցվում են ներքին քաղաքական ճնշումների կտրուկ աճով։ Վերջին ամիսներին ավելի ու ավելի հրապարակային են դարձել եկեղեցու դեմ հարձակումները, սրբազանների և հոգևորականների նկատմամբ հետապնդումները, ոչ իշխանական համայնքապետերի, բարերարների, գործարարների և քաղաքական գործիչների ձերբակալությունները։ Սա արդեն ոչ թե առանձին դեպքերի շղթա է, այլ համակարգված ճնշման քաղաքականություն։ Գործարար և բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող հետապնդումները վկայում են, որ իշխանությունը պատրաստ է գնալ ցանկացած քայլի՝ ներքին դիմադրությունը լռեցնելու համար։

Փորձագետների գնահատմամբ՝ Հայաստանում տեղի ունեցող զարգացումները լուրջ մտահոգություն են առաջացնում նաև արտաքին գործընկերների շրջանում։ Ժողովրդավարության և իրավական պետության մասին հայտարարությունների ֆոնին զանգվածային ճնշումները, ձերբակալությունները և ինստիտուտների թուլացումը հակասում են այդ սկզբունքներին և կարող են վտանգել միջազգային համագործակցության ծրագրերը։

Առանձնահատուկ մտահոգություն է առաջացնում անվտանգության ոլորտում ստեղծված իրավիճակը։ Ադրբեջանի հետ ենթադրյալ խաղաղության պայմաններում Հայաստանի պաշտպանության ոլորտում շրջանառվում են պարտադիր զինվորական ծառայության կրճատման առաջարկներ, այն դեպքում, երբ Ադրբեջանը շարունակաբար ավելացնում է իր ռազմական ծախսերը և ամրապնդում բանակը։ Այս անհամաչափությունը վտանգավոր է և փաստացի թուլացնում է Հայաստանի պաշտպանունակությունը։

Վարչապետի հայտարարությունները սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին ևս տեղավորվում են այս ընդհանուր տրամաբանության մեջ։ Ազգային ինքնության արդիականացման ձևակերպման ներքո փաստացի առաջ է մղվում Ադրբեջանի պահանջներից մեկը՝ հրաժարում այն դրույթներից, որոնք հակասում են Բաքվի օրակարգին։ Սահմանադրության փոփոխության հարցը այսպիսով վերածվում է արտաքին ճնշման արդյունքի, այլ ոչ ներքին պահանջի։

Վաշինգտոնյան հուշագրի գործարկումը, համադրելով արտաքին պարտադրանքներն ու ներքին ճնշումները, ավելի ու ավելի է հիշեցնում գործընթաց, որի արդյունքում շահառու են Թուրքիան և Ադրբեջանը, իսկ Հայաստանը կանգնած է ինքնիշխանության, անվտանգության և պետականության հիմքերի թուլացման իրական վտանգի առաջ։ Խաղաղության խոստման անվան տակ երկիրը հայտնվում է նոր ու ավելի խորքային կորուստների ճանապարհին։