Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին»
Քաղաքականություն

Պետական բռնի միջամտություն․ իշխանության պատերազմը Հայ Առաքելական Եկեղեցու դեմ

Գործող իշխանության համար անհրաժեշտ է կառավարելի հոգևոր առաջնորդ, որը կվերարտադրի իշխանության օրակարգը և կփոխանցի կառավարամետ ուղերձներ։ Թեպետ եկեղեցու ներքին կառավարման հարցերը Սահմանադրությամբ դուրս են պետական միջամտությունից, վարչապետը դրանք վերածել է քաղաքական ճնշման գործիքի։

Նպատակը մեկն է՝ կտրել հասարակության հոգևոր ինքնությունը, թուլացնել ազգային համախմբման առանցքը և եկեղեցին վերածել իշխող ուժի գաղափարախոսական հավելման՝ զրկելով այն իր պատմական առաքելությունից։

Օրերս Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես ընդունել և ստորագրել է հայտարարություն, որը ներկայացվում է որպես Հայ Առաքելական Եկեղեցու բարենորոգման ճանապարհային քարտեզ։

Փաստաթուղթը ստորագրվել է վարչապետի կողմից և Կաթողիկոսի հրաժարականը պահանջող տասը եպիսկոպոսների մասնակցությամբ՝ վարչապետի պաշտոնական կեցավայրում։ Այս փաստն ինքնին վկայում է, որ խոսքը ոչ թե ներեկեղեցական քննարկման, այլ հստակ քաղաքական գործընթացի մասին է, որտեղ պետության ղեկավարը բացահայտորեն ներգրավված է եկեղեցական ներքին գործերին։

Հունվարի վեցին վարչապետի նախաձեռնությամբ կազմակերպվել էր ուխտերթ, որը, սակայն, չկարողացավ ապահովել նույնիսկ ձևական բազմամարդություն։

Բարձրությունից արված տեսագրությունները փաստում են, որ մասնակիցների թիվը ակնհայտորեն սակավ էր, իսկ հանրային աջակցությունը՝ բացակա։ Չնայած վարչական ռեսուրսի կիրառմանը, կազմակերպչական ճնշումներին և ուղեկցող քարոզչական հոսքին՝ միջոցառումը չտվեց իշխանության համար ցանկալի արդյունքը։ Ավելին, այն վերածվեց լուռ ցուցիչի՝ իշխանության և հասարակության միջև խորացող ճեղքի, որը այլևս դժվար է քողարկել։

Այս ֆոնին ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանը՝ ողջունելով վարչապետի և տասը հոգևորականների կողմից ձևավորված համակարգող խորհրդի ստեղծումը և հայտարարելով, որ միանում է այդ նախաձեռնությանը՝ ընդունելով դրա հռչակագիրն ու ճանապարհային քարտեզը։

Սակայն այս դիրքորոշումը կտրուկ արձագանք առաջացրեց Շվեյցարիայի հայ համայնքում։ Համայնքի անդամ Վահե Գաբրաշը հրապարակային հայտարարությամբ ընդգծեց, որ իրենց հոգևոր հովիվը, որը նշանակվել է Ծխական խորհրդի կողմից և վավերացվել Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ, այսօր բացահայտորեն սատարում է այն նախաձեռնությանը, որով պահանջվում է Վեհափառ Հայրապետի հրաժարականը՝ հարցը հասցեագրելով երկրի վարչապետին։ Նրա խոսքով՝ սա դուրս է հոգևոր և եկեղեցական տիրույթից և Եկեղեցին ներքաշում է քաղաքական շահարկումների ու պառակտման վտանգավոր դաշտ։

Գաբրաշը նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ մոտ ժամանակներս Շվեյցարիայի թեմում իր առաքելությունն է ստանձնելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից գործուղված նոր եպիսկոպոսը։ Ըստ նրա՝ ակնհայտ է դառնում, որ Տեր Գուսանի ընդվզումը չունի ոչ վարդապետական, ոչ հովվական հիմք, այլ պայմանավորված է անձնական հավակնություններով և նոր սպասավորի նշանակման հետ կապված դժգոհությամբ։

Շվեյցարահայ համայնքը, նրա խոսքով, հավատարիմ է Մայր Եկեղեցուն, Ամենայն Հայոց Կաթողիկոսին և նորանշանակ եպիսկոպոսին և չի կարող հանդուրժել, որ հովվական պատասխանատվությունը ծառայեցվի անձնական ես-ին՝ խաթարելով համայնքի անդորրն ու արժանապատվությունը։

Միաժամանակ հայտարարվել է, որ մոտ ժամանակներս կհրավիրվի Ազգային եկեղեցական ժողով։ Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանը նշել է, որ եկեղեցում իբրև թե առկա պառակտման մասին խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը։ Նրա խոսքով՝ կան միայն մի քանի անհատներ, և մեծ հույս կա, որ նրանք կսթափվեն, կգնահատեն ճնշումների իրական բնույթը և կվերադառնան եկեղեցական միասնության շրջանակ։

Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, ժողովրդավարության մասին բարձրագոչ խոսքերի ֆոնին բացահայտում է այդ հասկացության դատարկությունը։ Պետական մակարդակով իրականացվող միջամտությունը Հայ Առաքելական Եկեղեցու կյանքին ոչ միայն հակասում է սահմանադրական սկզբունքներին, այլ նաև խարան է ողջ քաղաքակիրթ աշխարհի համար։ Ազգային եկեղեցու հանդեպ նման հալածանքները վկայում են իշխանության արժեքային ճգնաժամի մասին և դառնում են ազգային ինքնության դեմ ուղղված վտանգավոր փորձ, որի հետևանքները կարող են լինել խորքային և անդառնալի։