Ադրբեջանը փորձում է գրավել Հայաստանի վառելիքի շուկան
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, թե Ադրբեջանը նավթամթերքի ավելի խոշոր խմբաքանակ կուղարկի Հայաստան։ Հիշեցնենք, ադրբեջանական լրատվամիջոցները դեկտեմբերի 18-ին հայտնեցին, որ նոյեմբերի 28-ին Գաբալայում Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստան ուղարկել 22 վագոն վագոն պրեմիում տեսակի, SOCAR-ի արտադրած բենզին։
Վրաստանի տարածքով Հայաստան մուտք էր գործել մոտ 1400 տոննա բենզին, և առաջին անգամվա համար վրացական կողմը, որպես բարի կամքի դրսևորում, գումար չէր վերցրել, բայց և հետագայում պարզվել էր, որ բավական լուրջ խնդիրներ կան տարանցման վճարի հետ կապված, օրեր առաջ էլ Ջեյհուն Բայրամովը հայտարարեց, թե վրացական կողմի հետ խնդիրները կարգավորվել են։
Եվ, ըստ ամենայնի, դրանից հետո Ադրբեջանն ավելի մեծ քանակությամբ բենզին է ուղարկում։ Ու արդեն այսօր Հայաստան կուղարկվի 1000 տոննա A92 տեսակի բենզին, նույնքան դիզվառելիք, և 1800 տոննա պրեմիում տեսակի բենզին։ Առաջին խմբաքանակից հետո պրեմիում տեսակի բենզինի գինը լրջորեն իջել է, և իշխանական օլիգարխներին պատկանող բենզալցակայաններում վաճառվում է 430 դրամով։ Նոր խմբաքանակից հետո մյուս բոլոր մատակարարները ստիպված են լինելու իջեցնել իրենց ներմուծած բենզինի գինը, հակառակ պարագայում չեն կարողանա մրցակցել։
Գործող իշխանությունները Ադրբեջանի հետ իրենց պայմանավորվածություններով ավելի էժան բերելով, նաև ցանկանում են դաշտից դուրս մղել ավելի խոշոր խաղացողների, որոնք տասնամյակներ շարունակ զբաղեցրել են բենզինի շուկայի գերիշխող դիրքը, և այժմ իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը և Փաշինյանի կողմն անցած Սամվել Ալեքսանյանը ցանկանում են իրենցով անել բենզինի շուկան, իսկ դրա համար հենց համագործակցում են ադրբեջանական կողմի հետ։ Բաքվին, իհարկե, սա ձեռք է տալիս։ Այդ կերպ վերջիններիս ձեռքով Հայաստանից դուրս մղելով Ռուսաստանին նաև բենզինի շուկայից։
Սաթինե Հունանյան




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին