Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին»
Քաղաքականություն

2016 թ.-ից մինչև 2025 թ. հունվարի 1-ը սեփականատիրոջ միջոցներից ընկերության աշխատակիցներին տրամադրվել է շուրջ 11,2 մլրդ ՀՀ դրամ, դա ժողովրդի հաշվին չի եղել, այլ՝ սեփականատիրոջ. արձագանք՝ Փաշինյանին

«Հանրային հսկողը» արձագանքել է Նիկոլ Փաշինյանի այսօրվա սկանդալային հայտարարությանը։

Հայտարարության մեջ ասվում է. 

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների
 
1) Ինչ վերաբերում է այն պնդմանը, թե իբր Հայաստանում չկա ընտանիք, որից ՀԷՑ ՓԲ ընկերությունը չի գողացել, հստակ նշում ենք, որ այդ հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։ Այս հարցով ընկերության աշխատակազմը մշտապես հանդես է եկել սկզբունքային դիրքորոշմամբ և պայքարել է ցանկացած նման երևույթի դեմ։ Հարկ ենք համարում նաև նշել, որ երբ ընկերությունը դարձավ Տաշիր ընկերության սեփականություն, վիճակը մի քանի անգամ ավելի վատ էր, կան բազմաթիվ փաստեր: ՀԾԿՀ վերջին նիստի ընթացքում ներկայացված տվյալները միանշանակ ցույց են տալիս այդ պնդման անհիմն լինելը։ Երկրի ղեկավարին զեկուցողին հորդորում ենք ճշգրիտ տվյալներ տրամադրել:
 
2) Անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ վարկային միջոցները սակագնի մեջ ներառված չեն, և դրանց սպասարկման տոկոսադրույքները ամբողջությամբ հոգացել է սեփականատերը այլ ոչ թե ՀՀ ժողովուրդը։ Այս հանգամանքը հեշտությամբ կարող է հաստատվել՝ համապատասխան հարցում կատարելով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ)։
Եթե խոսքը գնում է Հայաստանի Հանրապետության վարկերի մասին` 14 մլրդ դոլար, այո այդ վարկերը սպասարկում է ՀՀ քաղաքացիները:
 
3) Աշխատավարձերի մասով տեղեկացնում ենք, որ 2016 թ.-ից մինչև 2025 թ. հունվարի 1-ը սեփականատիրոջ միջոցներից ընկերության աշխատակիցներին տրամադրվել է շուրջ 11,2 մլրդ ՀՀ դրամ, ևս մեկ անգամ կրկնում ենք ՀԷՑ ՓԲ ընկերության սեփականատիրոջ միջոցներից ոչ թե ժողովրդի հաշվին և այդ փաստը հաստատում է պետական ՀԾԿՀ - ն։ Նման պայմաններում հարց է առաջանում՝ արդյո՞ք տվյալները սխալ են ներկայացվել, թե՞ նպատակ է հետապնդվում հանրության մոտ ձևավորել սեփականատիրոջ մասին սխալ և բացասական պատկերացում։
 
4) Թե որտեղից տեղեկություն, որ եթե ժամանակավոր կառավարիչ չլիներ վթարների քանակը 3 անգամ շատ կլիներ, չենք կարող պատասխանել, բայց փաստը մնում է փաստ 2024 թ դեկտեմբերի 31 - ին 15 վթար և 6 750 հոսանքազրկված բաժանորդ ամբողջ ՀՀ տարածքում, որից ժամը 00:00 դրությամբ ընդամենը 261 հոսանքազրկված բաժանորդ և 2025 թ դեկտեմբերի 31 - ին 125 վթար և 117 021 հոսանքազրկված բաժանորդ, որից 00:00 դրությամբ հոսանքազարկված 13 399 բաժանորդ, թե ուր է կորել այս քաոսը ստեղծած հանձնաժողովը, պարզ չէ:
 
Միգուցե պետք է մի պահ կանգ առնել և տեսնել, որ մեղավորները ոչ թե նախկիններն են կամ ապագաները, այլ մեղավոր են հենց հիմա որոշում կայացնողները թե´ ՀԷՑ -ում և թե´ Հայաստանի Հանրապետության պետական կառույցներում։