Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին»
Քաղաքականություն

Փաշինյանական քարոզիչներից մեկը, հիմա էլ որոշել է հանդես գալ ֆուտուրիստական գաղափարախոսության տիրաժավորմամբ և այդ տիրույթում «դատողություններ» ներկայացնել՝ հերթական անգամ մանիպուլացնելով հանրությանը․ Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
Ուրեմն այսօր փաշինյանական քարոզիչներից մեկը, որն իրեն բոլոր ոլորտների «մասնագետ» է հռչակել, հիմա էլ որոշել է հանդես գալ ֆուտուրիստական գաղափարախոսության տիրաժավորմամբ և այդ տիրույթում «դատողություններ» ներկայացնել՝ հերթական անգամ մանիպուլացնելով հանրությանը, մարդկանց աչքերին փոշի շփելով։
 
Ֆուտուրիզմի մեր «գուրուն» որոշել է զբաղվել մարդկանց հիշողությունները «թարմացնելու» գործով և հատկապես երիտասարդներին հրամցնել անցյալում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ իր մոտեցումներն ու պատկերացումները։ Փաշինյանի «արտահաստիքային փաստաբանը» խոսում է մարդկանց կարճ հիշողության մասին և հիշատակում, իբր, նախկին նախագահների իշխանության տարիներին տեղի ունեցած դեպքեր։
 
Բնականաբար առաջնային պլանում մարտի 1-ի դեպքերն են, որոնք ներկայացվում են բացառապես նիկոլական տեսանկյունից։ Միևնույն ժամանակ նա խնամքով շրջանցում է հարցը, թե ո՞վ էր այն անհատը, ում «հոգին փառաբանվում էր», երբ ոստիկանության մեքենաներ էին վառվում, ո՞վ էր այն անձը, որ մարդկանց կոչ էր անում զինվել մահակներով ու մետաղյա կոնստրուկցիաներով, վառել աղբամաններ, ասպատակել խանութներ։ Իսկ այդ ամենից հետո հենց ինքն էր առաջինը, որ ծլկեց դեպքի վայրից և հետագայում տարբեր տեքստեր հրապարակեց՝ պատասխանատվությունից խուսափելով։
 
Ինչ-որ մտացածին տեսանյութեր նկարելու և հայհոյանքի համար մարդկանց ծեծելու մասին նրա ցնդաբանական «պնդումները» ընդհանրապես քննադատության չեն դիմանում, քանի որ ամբողջությամբ միֆոլոգիայի ժանրից են։ Տվյալ սուբյեկտն իր իսկ հիշատակած ժամանակահատվածում բավական ակտիվ հանրային գործունեություն էր ծավալում, կոշտ քննադատում էր Երրորդ նախագահին, սակայն նրան ոչ ոք չէր սպառնում կամ ասում, թե «աչքիդ վերևը սև հոնք կա»։ Այսինքն՝ իր տեսակին բնորոշ անհոդաբաշխ ու անբովանդակ բառակույտ ասելով՝ նա պարզապես փորձում է հաճոյանալ շեֆին։
 
Սույն անձին, հիշեցման կարգով, ուզում եմ ասել, որ նույն այդ երիտասարդ սերունդը հիշում է նաև, թե ի՞նչ եղավ և ինչպիսի արհավիրքի առաջ կանգնեցրեց ողջ ազգին իր սիրելի շեֆը՝ քանդելով ազգայինը, ոտնակոխ անելով հայկականի հիմքերը և «քիրվայություն» սկսելով թշնամական միավորների հետ։ Օրը ցերեկով տնավեր արվեց մի ամբողջ ժողովուրդ՝ իր գերեզմաններով ու վանքերով թողվեց վանդալիզմի գերի։ Հիշում ենք նաև, թե ինչպես էր մեկուկես ամիս շարունակ մարդկանց համոզում, որ «հաղթելու ենք», իսկ վերջում սեփական պարտության մեջ մեղավոր նշանակեց բոլորին՝ ինքը չքմեղացած հայացքով եթերից լրիվ այլ բաներ պատմելով։
 
Այս ամենը բոլորս հիշում ենք և դեռ շատ երկար ենք հիշելու՝ ի տարբերություն քո մոգոնած տաֆտոլոգիաների։ Հիշելու ենք, որովհետև մարդը անասունից տարբերվում է հիշողությամբ. մնացածը թող մնա Աստծո հույսին, քանի որ վերջնական հաշվով հենց Նա է որոշում ամեն ինչ։