Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին»
Քաղաքականություն

Կամ պետությունը պետք է սուբսիդավորի, որպեսզի «Երևանի ՋԷԿ»-ի ու ԲԷՑ-ի վարկային պարտավորությունները փակվեն, կամ սակագինը պետք է թանկանա. Ղազինյան

«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նիստ գումարեց և  հայտարարեց, որ սպառողների համար հոսանքի սակագինը չի բարձրանում, բայց այստեղ կան մի քանի խնդիրներ»,- ասուլիսում ասաց ՀԷՑ-ի նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։

Նա նշեց, որ էներգոհամակարգի ամբողջ բալանսը ունի մինուսներ, պլյուսեր, այսինքն՝ ինչ որ կազմակերպություններ ունենում են ֆինանսական մինուսներ, ինչ-որ կազմակերպություններ՝ ֆինանսական պլյուսներ։

«Հանձնաժողովի տված տեղեկանքով ստացվում է, որ մինուսներն ու  պլյուսները կազմում են 0, 0, իմ անձնական կարծիքով, նման բան չի լինում, մաթեմատիկական որևէ հաշվարկով չի կարղ լինել 0, 0»,- ասաց Ղազինյանը։

Նա մեկ այլ խնդիր էլ նշեց. «Ատոմակայանի համար նախատեսվել է որպես կանխատեսվող այլ ֆինանսական եկամուտ 12,7 միլիրադ դրամ։ Որտեղից՝ Աստված գիտի։ Այս տարի  ատոմակայանը կանգնելու է 150 օր, կանխատեսվել է 12,7 միլիարդ դրամ այլ ֆինանսական եկամուտ, իսկ նախորդ տարի կանգնել էր 30-45 օր, բայց նախատեսված է  եղել ընդամենը 189 միլիոն դրամ այլ ֆինանսական եկամուտ։

Իմ կարծիքն ունեմ, թե այդ գումարը որտեղից է նախատեսվում, բայց թող հանձնաժողոովը պատասխանի՝ որտեղից։

Թող պատասխանի նաև Երևանի ՋԷԿ-ի ու ԲԷՑ-ի  ֆինանսական վարկային պարտավորությունները, որոնք պետք է այս տարի փակեին, ինչո՞ւ են հետաձգել և հետաձգելու պայմաններում փակելու ժամանակ ի՞նչ են անելու։ Կա երկու տարբերակ՝ կամ պետությունը սուբսիդավորի, որպեսզի  վարկային պարտավորությունները փակվեն, կամ սակագինը թանկանա»,- ասաց Ղազինյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։