Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին»
Քաղաքականություն

Հայաստանի գործող իշխանությունները կորցրել են իրականության հետ կապը

Հայաստանի գործող իշխանությունները կորցրել են իրականության հետ կապը։ 2018 թվականի իշխանափոխության շնորհիվ իշխանության եկած Փաշինյանը, նրա թիմը հանրությանը բազմաթիվ խոստումներ էին տալիս, առաջին հերթին խոստանում փոփոխել երկրի կառավարման արժեքային համակարգը։ Յոթ տարի անց կարելի է ասել, որ Փաշինյանն ու իր թիմը ոչ միայն կրկնապատկել են նախկինների բոլոր արատավոր բարքերը, այլև ընդհանրապես կորցրել իրականության հետ կապը։

Կառավարության երեկվա նիստում որոշում ընդունվեց փոխել Փաշինյանին սպասարկող ծառայողական մեքենայի համարանիշները։ Կարծես Հայաստանում որևէ այլ խնդիր չկար, մնացել էր միայն նրա «Մերսեդեսի» համարանիշների փոփոխությունը։ Փաշինյանին սպասարկող մեքենայի համարանիշը բաղկացած է եռագույնից և 001 ՍՍ հինգ նշաններից։

Ներքին գործերի նախարարությունը պնդում է, թե նոր փոփոխությամբ համարանիշը պետք է բաղկացած լինի եռագույնից և 1 թվից։ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է. «Համարանիշի փոփոխությունը տեղի է ունեցել հետևյալ տրամաբանությամբ, որ որոշակի ինդիկացիա է եղել, որ գործող համարանիշի վրա գտնվող ՍՍ տառերը արձանագրվել է որպես Սերժ Սարգսյանի անվան սկզբնատառեր։ Մենք կարծում ենք, որ այդ համարանիշը չպետք է որևէ մեկի անվանատառը լինի»։

Այն, որ Փաշինյանն ակնհայտորեն ստում է, պարզվեց ընդամենը րոպեներ հետո։ Մարդիկ դեռևս Լևոն Տեր Պետրոսյանի օրոք արված լուսանկարներն էին տարածում, նշելով, որ նույնիսկ Սերժ Սարգսյանից առաջ նախկին երկու նախագահների մեքենաների համարների վրա եղել են այդ տառերը։ Խնդիրը, սակայն, ամենևին էլ տառերը չեն, այլ արժեքային այն կողմնորոշիչները, որ փաշինյանական իշխանությունը փորձում է ներդրել հասարակության մեջ։ Այս իշխանությունը ոչնչով լավը չէի նախորդներից, ավելին, շատ հարցերում, այդ թվում, հակաօրինական և հակաբարոյական գործողություններով գերազանցել է բոլորին, և այժմ անսահման ցինիզմով փորձում են արդարացնել իրենց բոլոր արարքները։ Ինչ-որ պահի, իհարկե, Փաշինյանը կորցնելու է իր իշխանությունը, քանի որ վաղուց այլևս չունի բավարար ռեյտինգ հասարակության մեջ՝ վերարտադրվելու համար, և ընդդիմության ճիշտ աշխատանքի դեպքում վաղ թե ուշ նա և իր թիմը կանգնելու են պատասխան տալու անհրաժեշտության առջև։

Մարգարիտա Մարտիրոսյան