Ո՞նց ենք բենզին գնելու մի երկրից, որը մի քանի տարի առաջ ոչնչացրել է մի ամբողջ հայկական սերունդ, ցմահ ազատազրկում է պահանջում մեր ռազմագերիների համար. ՀՃՇ անդամ
Այս օրերին Ադրբեջանից Հայաստան բենզինի երկրորդ խմբաքանակի ներմուծումը դարձյալ առաջացրել է հանրային աղմուկ, որն ունի և՛ էմոցիոնալ, և՛ քաղաքական բաղադրիչ։ Սակայն, եթե փորձենք թեմային մոտենալ սառնասիրտ քաղաքատնտեսական վերլուծության դիրքերից, պատկերը շատ ավելի խոր ու մտահոգիչ կդառնա, քան կարող է թվալ առաջին հայացքից։ Քանզի տնտեսությունը չի կարող լինել «ապաքաղաքական»։ Իսկ երբ այն ներկայացվում է այդպիսին, իրականում երկիրը դառնում է պարզապես քաղաքականությունից հրաժարված տնտեսություն ունեցող պետություն։
SOCAR-ի կողմից արտադրված՝ AI-95 բենզինով 22 երկաթուղային վագոն պիտի մուտք գործի Հայաստան՝ համաձայն 2025թ․-ի նոյեմբերի 28-ին Գաբալայում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի և Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի միջև կայացած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության, ու մեծ հավանականությամբ դա երրորդ երկրի ծագում ունեցող բենզին է։ Հետաքրքիր է, երբ սեփական կարիքների համար բենզին ներկրող Ադրբեջանը (Ռուսաստանից, ԱՄԷ-ից, Ռումինիայից) Հայաստան բենզին է արտահանում։ Ակնհայտ է, որ գործ ունենք ոչ թե տնտեսական գործարքի, այլ՝ բոլորովին ուրիշ, ավելի վտանգավոր գործոնի հետ։ Սա Նիկոլի իշխանության համար թերևս ձեռքբերում է, ով փորձում է վաճառել հասարակության վրա՝ խաղաղություն, էժանություն, համերաշխություն՝ վառելիքի գների նվազմանը և ոլորտում ավելի թափանցիկ գնագոյացման ձևավորմանը նպաստելու քողի ներքո։ Իսկ դրա մյուս կողմում հասարակությունն է, ում վարքագիծն իրականում ամենաիսկական հանրաքվեն է լինելու՝ նախընտրական հանրաքվեի պես մի բան, որը կարող է կարևոր հարցերի պատասխան տալ։ Եվ ահա՝
Ադրբեջանական բենզինը՝ որպես ազգային ստորացում։ Ադրբեջանական բենզինի մերժումը քաղաքացիական կեցվածք է, ազգային արժանապատվության ցուցադրում։ Ու սա խաղաղության հարց չէ, սա լոգիստիկ հարց չէ, սա դիվերսիֆիկացիայի հարց չէ։ Սա լուրջ բարոյական-էթիկական խնդիր է։ Ո՞նց ենք պատկերացնում բենզին գնել մի երկրից, որը մի քանի տարի առաջ ոչնչացրել է մի ամբողջ հայկական սերունդ, որը հիմա ցմահ ազատազրկում է պահանջում մեր ռազմագերիների համար, օնլայն ռեժիմով ոչնչացնում է հայկական շքեղ քաղաքներն ու գյուղերն Արցախում, ինչպես և առաջիկայում ունի ծրագրեր՝ Սևանը «Գյոյչայի» վերածելու և 300 հազար ու ավելի ադրբեջանցի ՀՀ ուղարկելու։ Բայց մենք որպես հասարակություն ի վիճակի չենք որևէ բանի կազմակերպված «ՈՉ» ասելու, մենք այլևս չկանք, ու մեզ հնարավոր է ամեն ինչ հրամցնել։ Այս մասին է վկայում բենզինի գնողականության աճը, այն դեպքում, երբ տարբեր փուլերում տարբեր հասարակություններ, տարբեր մոտիվացիաներով մերժել են այս կամ երկրի ապրանքը։ Ու սա ՄԵՆՔ ԵՆՔ․․․․
Օրեցօր շարունակվում է գնաճը՝ առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումն էլ ավելի է ծանրացրել բնակչության կենցաղային պայմանները, որը ևս չի համապատասխանում ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի ներկայացրած հաշվետվություններին,ըստ որի «2025 թվականի նոյեմբերին բաց է թողնվել 23 016 ապրանքների հայտարարագիր՝ 2024 թվականի նույն ամսվա՝ 23 159-ի փոխարեն։ Եթե 2024-ի նոյեմբերին հայտարարագրերի 56․4 %-ն էր բաց թողնվել «կանաչ ուղի» միջերեսային արտացոլմամբ, ապա 2025-ի նույն ամսում՝ արդեն 70․2 %-ը։ Աճը կազմել է 13․8 տոկոսային կետ, զուգահեռաբար զգալիորեն նվազել է նաև «դեղին ուղի» և «կարմիր ուղի» միջերեսային արտացոլմամբ ապրանքների հայտարարագրերի բացթողումների քանակը։ Բյուջեի հավաքագրումները բավականին լավ են, ՀԴՄ-ների մասով առկա է 18 տոկոսանոց աճ, հասույթով՝ 11 տոկոսանոց աճ: Կտրուկ փոխվել էանկանխիկի վարքագիծը՝ կտրոնների քանակով անկանխիկի 52 տոկոս է աճը, իսկ հասույթների՝ 31 տոկոս»։ Այսինքն՝ աննախադեպ ցուցանիշ, կանխատեսելի բիզնես միջավայր, ծախսերի նվազում, ժամանակի խնայում և պետություն-բիզնես վստահության ամրապնդում։ Եվ,որ ամենակարևորն է՝ պետք է լիներ բնակչության բարեկեցության աճ, որն սակայն իրական պատկերը չէ։
«Ռոսատոմ» պետական կորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը թեպետև հայտարարում է, որ Հայկական ատոմային էլեկտրակայանը խորհրդային ժամանակաշրջանի ամենահաջողված միջուկային նախագծերից է և շարունակում է արդյունավետ գործել մինչ օրս, բայց բնակչության կոմունալ վճարումները ոչ մի կերպ չեն թեթևանում։ Մարզերում ճանապարհներից հեռու գտնվող բնակավայրերում շարունակվում է արդիական մնալ գազի խնդիրը, որն ըստ վարչապետի նպատակահարմար չէ լուծելու։
Անահիտ Հակոբյան՝ ՀՃՇ անդամ, Արցախի ԿԳՄՍ նախկին նախարար




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին