Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին»
Քաղաքականություն

Փաշինյանի հերթական քարոզչական արշավը ձախողվեց՝ դեռ չսկսված

Հայ առաքելական եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի հերթական քարոզչական արշավը ձախողվեց դեռ չսկսված։ Երեկ ուշ երեկոյից սկսած մեկ տասնյակից ավելի քահանաներ ֆեյսբուքյան իրենց էջերում սկսեցին հայտարարություններ տարածել, թե աջակցում են Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգմանը»։ Գրեթե միանման տեքստերով այդ քահանաները իրենց հավատարմություն էին հայտնում Նիկոլ Փաշինյանին ու նրան միացած տիրադավ եպիսկոպոսներին։ Ընդ որում, այդ քահանաների մեջ կային նաև այնպիսիները, ովքեր տակավին օրեր առաջ դեռևս ամենավերջին բառերով նախշում էին Փաշինյանին և նրա իշխանությանը։

Ըստ Փաշինյանի՝ արդեն առավոտյան, «բարենորոգմանը» միացած քահանաների թիվը 16 էր։ Բնականաբար, փաշինյանական այս գործողությանը պետք է հակազդեցություն լիներ և չորս տասնյակից ավելի քահանաներ նույնպես միանման տեքստերով իրենց որդիական հավատարմությունն էին հայտնում Ամենայն հայոց կաթողիկոսին, իրենց եղբայրներին էլ մեղադրելով իշխանության հրահանգով Հայ Առաքելական Եկեղեցին պառակտվելու փորձերի մեջ։ Գործող իշխանությունները փորձում են ներկայացնել, թե Հայ առաքելական եկեղեցու պառակտում կա, և շատ քահանաներ իրենց կողմից են, բայց ակնհայտորեն թե՛ եպիսկոպոսների և թե՛ քահանայից դասի մեծ մասն Ամենայն հայոց կաթողիկոսի կողքին են և հայտարարել են, որ որևէ կերպ թույլ չեն տալու պառակտում մտցնել Հայ առաքելական եկեղեցու մեջ։

Այս իրավիճակում կարելի է փոքր-ինչ տարակուսել, թե ինչու է հապաղում Ամենայն հայոց կաթողիկոսը, կարգալույծ չի հռչակում ոչ եպիսկոպոսներին, ոչ էլ Տիրադավ քահանաներին, բայց և եկեղեցին դեռևս հույս ունի, որ այդ անձանց մեջ գտնվող մոլորյալները իրենց մեջ մեջ ուժ կգտնեն և կվերադառնան եկեղեցու գիրկը և կապաշխարհեն։ Իսկ Նիկոլ Փաշինյանը դեռ շարունակելու է ամեն գնով վնասել Հայ առաքելական եկեղեցուն։ Նրա գործողությունների հետևողականությունը իսկապես ապշեցնում է և ստիպում մտածել, որ սա ամենևին էլ ոչ թե ներհայաստանյան օրակարգ է, այլ դրսից թելադրված պահանջ։

Սոֆյա Ոսկանյան