Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին»
Քաղաքականություն

Հայաստանյան քաղաքական դաշտում ձևավորվող նոր առանցքը

2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Հայաստանի ներքաղաքական կյանքը մտնում է ակտիվ վերաձևավորման փուլ։ Քաղաքական դաշտում արդեն իսկ նկատվում է հստակ տեղաշարժ, որտեղ ավանդական ուժերի կողքին սկսում է առանձնանալ նոր կենտրոն, որը օր օրի գրավում է հասարակական ուշադրությունն ու վերածվում է իրական ֆավորիտի։ «Մեր ձևով» շարժման քաղաքական հայտը ոչ միայն նոր երանգ է հաղորդել ներքաղաքական օրակարգին, այլ նաև էականորեն փոխել է ուժերի հարաբերակցությունը՝ ստիպելով գործող իշխանությանը և նրան մերձ շրջանակներին անցնել պաշտպանական ռեժիմի։

Պատահական չէ, որ վերջին ամիսներին իշխանական քարոզչական մեքենան կենտրոնացել է հենց այս շարժման դեմ։ Տեղեկատվական հարձակումները, վարկաբեկման փորձերը և ուղղորդված մեկնաբանությունները դարձել են համակարգային։ Սա քաղաքական իրականության մեջ վաղուց հայտնի օրինաչափություն է․ իշխանությունը առավել ագրեսիվ է արձագանքում այն ուժերին, որոնք ընկալվում են ոչ թե որպես ձևական ընդդիմություն, այլ որպես իրական մրցակից։ «Մեր ձևով» շարժման պարագայում այդ ընկալումը ակնհայտ է, և հենց դա է բացատրում հակաքարոզչության ինտենսիվությունը։

Շարժման ձևավորումը չի եղել պահի ազդեցությամբ կամ վերևից կառավարվող արհեստական նախագիծ։ Այն աստիճանաբար հասունացել է հասարակության ներսում՝ որպես արձագանք տարիների ընթացքում կուտակված դժգոհություններին, կառավարման որակի անկմանը և պետության զարգացման շուրջ հստակ տեսլականի բացակայությանը։ Այսօր շարժման շարքերում ընդգրկված են մոտ երկու տասնյակ հիմնադիր անդամներ, իսկ հանրապետության գրեթե բոլոր մարզերում և Երևանում գործում են մի քանի տասնյակի հասնող գրասենյակներ։ Սա խոսում է ոչ միայն գաղափարական պահանջարկի, այլև լուրջ կազմակերպչական ներուժի մասին, որը հազվադեպ է հանդիպում նորաստեղծ քաղաքական նախաձեռնությունների դեպքում։

Հասարակական տրամադրությունների փոփոխությունը տեսանելի է նաև սոցիոլոգիական հարցումների արդյունքներում։ Վերջին շրջանում անցկացված տարբեր ուսումնասիրություններում «Մեր ձևով» շարժումը կայուն կերպով զբաղեցնում է իր ինքնուրույն տեղը՝ հաճախ հայտնվելով առաջին խմբում և որոշ դեպքերում շրջանցելով տարիներ շարունակ քաղաքական դաշտում գործող ուժերին։ Շարժման շուրջ համախմբվող մարդիկ իրենց ընտրությունը չեն պայմանավորում նախկին կուսակցական պատկանելությամբ կամ գաղափարական կոշտ բաժանումներով։ Նրանց համար առաջնային է արդյունավետության, պատասխանատվության և պետական մտածողության պահանջը, որն այսօր ակնհայտորեն պակասում է իշխանության վարած քաղաքականության մեջ։

Շարժման առաջնորդ Սամվել Կարապետյանի գործոնը այս համատեքստում առանցքային նշանակություն ունի։ Նրա հանրային ընկալումը ձևավորվել է ոչ թե քաղաքական ճառերի, այլ գործնական արդյունքների միջոցով։ Բարեգործական ծրագրերը, կառավարման փորձը և տնտեսական ռեսուրսների արդյունավետ օգտագործման կարողությունը շատերի համար ընկալվում են որպես այն հիմնարար կապիտալը, որն այսօր անհրաժեշտ է Հայաստանին։ Հասարակության զգալի հատվածի համար Կարապետյանը ներկայացնում է այն տիպի առաջնորդի կերպարը, որը կարող է համադրել պետական մտածողությունը, կառավարման պրոֆեսիոնալիզմը և ազգային պատասխանատվությունը։

Կարևոր է նաև այն հանգամանքը, որ «Մեր ձևով» շարժումը չի փորձում կրկնել հին քաղաքական ձևաչափերը կամ վերարտադրել արդեն սպառված մոտեցումները։ Շարժման ներսում ձևավորվում է նոր քաղաքական մշակույթ, որտեղ առաջնային է ոչ թե անձերի շուրջ կառուցված կուռքը, այլ թիմային աշխատանքը, մասնագիտական մոտեցումները և երկարաժամկետ ծրագրավորումը։ Սա է պատճառը, որ շարժումը կարողանում է ներգրավել տարբեր ոլորտների ներկայացուցիչների՝ տնտեսագետներից և իրավաբաններից մինչև երիտասարդ մասնագետներ և համայնքային ակտիվիստներ, որոնք նախկինում խուսափում էին քաղաքական ներգրավվածությունից։

Այսօր արդեն կարելի է արձանագրել, որ «Մեր ձևով» շարժումը դադարում է լինել պարզապես նոր խաղացող և վերածվում է համակարգ ձևավորող ուժի։ Այն իր շուրջն է հավաքում հասարակության այն շերտերին, որոնք հոգնել են քաղաքական իմիտացիաներից, արտաքին կառավարումից և ներքին անորոշությունից։ Շարժման աճը ցույց է տալիս, որ Հայաստանում ձևավորվում է իրական պահանջ նոր որակի իշխանության նկատմամբ, որը կգործի ոչ թե իրավիճակային շահերից, այլ պետական երկարաժամկետ հետաքրքրություններից ելնելով։