Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Բարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել
Քաղաքականություն

Ռուսական հայտնի ինստիտուտի զեկույցը ուշագրավ շերտեր է բացահայտում

Ռուսական լրատվամիջոցները հրապարակել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի զեկույցը, որում ուշագրավ արձանագրումներ են արվել։ Նշվում է, թե Նիկոլ Փաշինյանն իր ողջ ուժերն ուղղում է քաղաքական դաշտի զտմանը՝ 2026 թվականի ընտրություններում իր հաղթանակի երաշխիքներն ապահովելու համար։

Զեկույցի ամենաուշագրավ հատվածը վերաբերում է տիտղոսային ընդդիմությանը։ Փաստելով, որ շարունակվում են հետապնդումները Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ, դատական գործընթացներ են ընթանում նրանց մերձավոր ազգականների և մի շարք կողմնակիցների դեմ, զեկույցն ընդգծում է, թե 2026թ. համար Փաշինյանին անհրաժեշտ է համոզիչ, անվիճելի հաղթանակ՝ խորհրդարանում սահմանադրական մեծամասնությունը պահպանելու համար, ինչը նրան թույլ կտա անցնել սահմանադրական բարեփոխումների և շարունակել իր արտաքին քաղաքական կուրսը, որն ուղղված է ԱՄՆ-ի հետ մերձեցմանը և արագացված եվրաինտեգրմանը»։

Միևնույն ժամանակ նշվում է, որ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ըստ փորձագիտական գնահատականների, լուրջ մրցակցության բացակայության պայմաններում 2026 թվականին հաջողության հասնելու բոլոր շանսերն ունի։ «Քաղաքական ուժերի ստեղծված դասավորվածության գլխավոր պատճառներից մեկը նախկին ղեկավարների բարձր հակավարկանիշն է, որը նրանց թույլ չի տալիս ապահովել հանրապետության բնակչության զգալի մասի աջակցությունը։ Իշխող կուսակցությունը, այդ թվում՝ վարչական ռեսուրսի ներգրավման և երկրի տեղեկատվական դաշտում փաստացի մենաշնորհի հաշվին, ընտրարշավի ակնհայտ ֆավորիտն է թվում։ Իշխանության և ընդդիմության միջև ավանդական դիմակայությունից բացի, արժե նշել երրորդ ուժի բացակայությունը, որի պահանջարկը Հայաստանում վաղուց կա, ինչպես նաև նոր վառ և միաժամանակ միավորող քաղաքական գործիչների բացակայությունը»,-ընդգծվում է զեկույցում։

Իհարկե, որևէ բառ չկա թափ հավաքող նոր ընդդիմադիր ուժի՝ «Մեր ձևով» շարժման մասին, բայց, թիրախավորելով Քոչարյանի և Սարգսյանի գլխավորած ուժերին, ռուսաստանցի փորձագետները տողատակով հասկացնում են, որ միայն չվարկաբեկված միավորները կարող են մրցակցել Փաշինյանի հետ։ Այսպիսի զեկույցները սովորաբար դրվում են քաղաքականություն որոշողների սեղանին, և փաստացի չի բացառվում, որ 2026թ. ընտրություններին ընդառաջ ռուսական կողմն իր ողջ խաղադրույքը դնի հենց Սամվել Կարապետյանի գլխավորած շարժման վրա՝ Նիկոլ Փաշինյանին հաղթելու համար։

Լիլիթ Դավթյան