Մտահոգությունները տեղին չեն, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն է հաստատված. Նիկոլ Փաշինյան
2025 թվականի դեկտեմբերի կեսերից Հայաստան սկսեց ներմուծվել ադրբեջանական արտադրության բենզին, և հետաքրքիր էր իմանալ, թե այդ ներմուծումից ի վեր Հայաստանի բենզինի շուկայում ինչ է տեղի ունեցել: Ադրբեջանից հիմնականում ներմուծվում է պրեմիում տեսակի բենզին, և այսօրվա դրությամբ Հայաստանի Հանրապետությունում պրեմիում տեսակի բենզինի նվազագույն գինը, որը շուկայում հնարավոր է ձեռք բերել՝ նվազել է 15%-ով, նախկին 1 լիտրի դիմաց՝ 510 դրամի փոխարեն 430 դրամ: 2 օր առաջ արդեն Ադրբեջանից Հայաստան է ներմուծվել նաև դիզվառելիք, դիզվառելիքի գինը այս ընթացքում նվազել է 2 տոկոսով, իսկ ռեգուլյար բենզինի գինը դեկտեմբերի համեմատ նվազել է 8 տոկոսով: Եթե դեկտեմբերի 11-ին ռեգուլյար բենզինի նվազագույն գինը 500 դրամ էր, հիմա 460 դրամ է: Այս ամենը խաղաղության օրակարգի արդյունքներն են, ինչպես ընդունված է ասել՝ խաղաղության օգուտները: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Իհարկե, պետք է նաև ընդունել որ այս ընթացքում և Ադրբեջանում, և Հայաստանում քննադատություն կա: Հայաստանում ասում են, որ բենզին եք գնում ու փողերը ուղարկում Ադրբեջան, որպեսզի նրանք այդ փողերով հարձակվեն Հայաստանի վրա: Ադրբեջանում ասում են՝ բենզինը ու դիզվառելիքը ուղարկում եք Հայաստան, որ նրանք իրենց տանկերն ու զինտեխնիկան լիցքավորեն և հարձակվեն Ադրբեջանի վրա: Պետք է արձանագրել, որ երկու մտահոգությունն էլ տեղին չէ, որովհետև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն է հաստատված, այդ խաղաղությունը գնալով կդառնա ավելի ինստիտուցիոնալ: Այդ մտահոգությունները պարզապես տեղ չունեն, պետք է արձանագրել նաև, որ նման մտայնությունները գոնե Հայաստանում հրահրում ու քաջալերում են այն ընկերությունները և շրջանակները, ովքեր դրսի իրենց գործընկերների աջակցությամբ երկար տարիներ բենզինի շուկայում մենաշնորհ են ունեցել, ու նրանք հիմա ստիպված են լինելու իջեցնել գները, ինչից տուժելու են այդ մոնոպոլյաները, որոնք փաստացի վերանալու են ու օգտվելու են ՀՀ քաղաքացիները»,- նշել է նա:
Եզրափակելով իր խոսքը՝ Փաշինյանը նշել է, որ սա խաղաղություն է ու մենք պետք է սովորենք այդ խաղաղութանը. «Սա խաղաղություն է, և մենք պետք է խաղաղության մեջ ապրելուն սովորենք, և խաղաղության օգուտների հետ հարաբերվելուն նույնպես սովորենք, ինչը և ուրախությամբ եմ արձանագրում»:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի