Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Բարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել
Քաղաքականություն

Ո՞ւր է շտապում Վերաքննիչ դատարանը. պաշտպանը` Կարապետյանի խափանման միջոցի դեմ բողոքի մասին

Փաստաբանի խոսքով՝ վերաքննիչ ատյանում գործերով հիմնական լուծումները լինում են գրավոր ընթացակարգով՝ 10-օրյա ժամկետում, սակայն այս անգամ ժամկետը խախտվում է։

Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի խափանման միջոցի փոփոխության դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը քննվում է, և դրա վերաբերյալ որոշումը կայացվելու է ընդամենը 4 օրում։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց նրա պաշտպանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը։

Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 30-ին դատարանը փոխեց գործարարի խափանման միջոցը, և կալանքը փոխարինվեց գրավով և տնային կալանքով։ Նույն օրը նա ՔԿՀ–ից տեղափոխվեց տուն։

Արամ Վարդևանյանի խոսքով՝ հունվարի 12-ին Վերաքննիչ հակոկոռուպցիոն դատարանի դատավորը վարույթ է ընդունել հունվարի 5-ին առձեռն հրատապ կարգով մուտքագրված դատախազի բողոքը՝ Կարապետյանի խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ (դեկտեմբերի 30-ին Կարապետյանի խափանման միջոց կալանավորումը փոխարինվեց տնային կալանքով– խմբ․)։ Ըստ Վարդևանյանի՝ վերաքննիչ ատյանում գործերով հիմնական լուծումները լինում են գրավոր ընթացակարգով՝ 10-օրյա ժամկետում։
 
«Այդ 10 օրը միշտ է եղել։ Օրինակ, Սամվել Կարապետյանի գործով այդ 10-օրյա ժամկետի տրամաբանությունը Հակակոռուպցիոն դատարանը մշտապես պահպանել է։ Այս անգամ այդպես չէ․ դատավորը նախատեսել է, որ մինչև հունվարի 15-ը պետք է ներկայացնենք գրավոր դիրքորոշումներ, տվյալներ, իսկ հունվարի 16-ին պետք է հրապարակվի դատական ակտը։ Ո՞ւր է շտապում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը, դատախազը՝ հասկացանք, երևի թե դատախազությունում այլ խափանման միջոցի վերաբերյալ պատկերացում չկա»,- հայտարարեց Վարդևանյանը։
Հիշեցնենք` հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը կալանավորվեց հունիսի 18-ին։
Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց ՔՕ 290 (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (փողերի լվացում), 422 (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։

Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է, ավելացվել է Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։