Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ֆրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել
Վիդեո

Սա նման է իրավական տեսանկյունից անձին պшտանդ վերցնելու, և դրանով փորձ անելու հարկադրաբար բանակցելու. Արամ Վարդևանյան (տեսանյութ)

2025 թվականի նոյեմբերի 18-ին, երբ Սամվել Կարապետյանի կալանքը 2 ամսով երկարաձգվել էր, հենց այդ օրն էլ ՀԷՑ-ը զրկվել էր լիցենզիայից: Սա սեփականազրկմանը համարժեք գործողություն է: Սա նման է իրավական ահաբեկչության, իրավական տեսանկյունից անձին պատանդ վերցնելու՝ և դրանով փորձ անել հարկադրաբար բանակցելու: Չի աշխատելու այդ ամենը, դա ակնհայտ է:  Այս մասին Սամվել Կարապետյանի փաստաբանների հրատապ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց իրավապաշտպան Արամ Վարդևանյանը:

«Նարեկ Կարապետյանը բանակցությունների վերաբերյալ սպառիչ դիրքորոշում ներկայացրել է: Եթե Սամվել Կարապետյանի և Կարապետյանների ընտանիքի կողմից նման նույնիսկ նվազագույն մոտեցում ցուցաբերվեր ՀԷՑ-ի շուրջ կամ այլ հարցերի, ապա իրավիճակը լրիվ այլ կլիներ: Ամբողջ տրամաբանությունը այս հետապնդման նրանում է, որ Սամվել Կարապետյանը հստակ կարմիր գծեր ենթադրող դիրքորոշում է ներկայացրել, և դրանով սահմանափակվել է, դրանից այն կողմ խոսակցություն առկա չէ: Օրվա իշխանությունները պատկերացնում են, որ ապօրինությունների մասշտաբը ավելացնելով՝ որևէ փոփոխություն կստանան, բայց չեն ստանալու»,- նշել է նա:

Անդրադառնալով վարույթի նախաքննական գաղտնիքի մասին՝ փաստաբանը առաջարկեց դռնբացության կարգով դատական նիստեր ունենալ. «Ես գործընկերներին խնդրում եմ, աջակցել ու օգնել մեզ պահանջի հարցում, որ այս վարույթը նախաքննական գաղտնիքից ազատվի ու ապահովվի: Եկեք դռնբացության կարգով դատական նիստեր ունենանք: Թող իսկապես տեսնենք, թե ինչ փաստարկներ է բերում դատախազությունը, հանրությունն էլ թող գնահատի արդարությունը, արդարադատությունը և դատավորի խիղճը»: