Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ֆրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել
Վիդեո

Մենք ասում ենք՝ գործ արեք, իրենք ասում են՝ անհիմն միջնորդություններ եք անում․ Վարդևանյան

2025 թվականի դեկտեմբերի 30-ին Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանի որոշմամբ Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված կալանքը փոփոխվել է տնային կալանքի, համակցված գրավով, ինչպես նաև բացակայելու արգելքով, լրացուցիչ սահմանափակումներով՝ հրապարակային խոսքին վերաբերող։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է գործարարի պաշտպանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը։

«Իհարկե, այս ամենը էական սահմանափակումներ են, բայց մյուս կողմից ունեցանք մի իրավիճակ, որ 2025 թ-ի հունիսի 18-ից մինչ օրս եղավ մեկ դատավոր, ով պատկերացրեց, որ իսկապես քրեական դատավարության օրենսգրքում կալանքից բացի կա այլ խափանման միջոց, քանի որ մինչ այդ պահը նշվածը որևէ ձևով չէր արձանագրվում։

«Արդյոք նշվածը մի մեծ հաջողություն էր, բնականաբար՝ ոչ։ Սամվել Կարապետյանի գործով,ըստ էության, հաջողություն արձանագրելու հանգամանք չունենք էլ, քանի որ այստեղ գործ չկա։ Ինչ տեղի ունեցավ այդ ժամանակահատվածին անմիջապես հաջորդող տեսանկյունից։ 2026 թ-ի հունվարի 5-ին Քննչական կոմիտեի և Դատախազության կողմից կատարվեցին երկու «չափազանց կարևոր» գործողություններ։ Առաջինն արգելեցին, որ Սամվել Կարապետյանը Մեռելոց հիշատակի օրը, իր հոր գերեզմանին այցելելի։ Մեր արժեհամակարգում սա չլսված բան է, սա իսկապես ամոթ է։

Բայց այդ օրը դրանով չէին սահմանափավել մեր գործընկերները։ Մուտքագրել են վերաքննիչ բողոք Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան։ Հարց է առաջանում՝ ինչ պետք է գրած լինեին այդ բողոքում։ Այնտեղ երկու խումբ հարցեր կային, որոնք Առաջին ատյանի դատարանը հիմք էր ընդունել, որպեսզի դիտարկվեր՝ կալանքը ենթակա էր վերացման, թե ոչ։ Մեկը վերաբերում էր ջանասիրությանը, քանի որ նոյեմբերի 18-ից մինչև դեկտեմբերի 25-ն այնքան դիմում-միջնորդությունն էինք ներկայացրել Քննչական մարմնին, որ վերջիններս գործողություն կատարեն։ Մենք խնդրել ենք, որ նախաքննությունն ավարտեն, ունենանք հրապարակային դատաքննության հնարավորություն դռնբացության կարգով, բայց ոչ դա են արել, ոչ էլ այլ գործողություն։ Մենք ասում ենք՝ գործ արեք, իրենք ասում են՝ անհիմն միջնորդություններ եք անում։ Սա է իրականությունը»,- նշել է փաստաբանը։