Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին»
Քաղաքականություն

Խաղաղության գիրը, որ գրվում է պարտության լեզվով

Հայաստանի գործող իշխանությունները շարունակում են Ադրբեջանին արված միակողմանի զիջումները ներկայացնել որպես խաղաղության հասնելու միակ ճանապարհ։

Սակայն իրականությունն օր օրի բացահայտում է այդ թեզի խոցելիությունը։ Մինչ Երևանը խոսում է խաղաղության մասին, Բաքուն բաց տեքստով հայտարարում է, որ աշխարհում գործում է ուժի օրենքը և այդ ուժը պետք է ամրապնդել ռազմական ճանապարհով։ Այդ հայտարարություններին զուգահեռ Ադրբեջանը մեծացնում է իր ռազմական բյուջեն, իսկ Հայաստանը՝ կրճատում այն։

Այս հակադրությունը ինքնին խոսուն է։ Խաղաղության մասին հռչակագրերը չեն կարող փոխարինել անվտանգությանը, երբ դիմացդ կանգնած կողմը ոչ միայն չի թաքցնում իր ագրեսիվ տրամաբանությունը, այլ նաև համակարգված կերպով պատրաստվում է նոր ճնշումների։ Այդ պատրաստությունների շրջանակում Բաքվում արդեն իսկ ակտիվորեն քննարկվում է Հայաստանում ադրբեջանցիների բնակեցման հարցը, ինչը դուրս է գալիս ցանկացած խաղաղ գործընթացի տրամաբանությունից և հստակ ազդակ է՝ ապագա պահանջների մասին։

Հասարակության ներսում աճող դժգոհությունը պայմանավորված է նաև իշխանությունների լռությամբ ամենացավոտ թեմաների շուրջ։ Չեն հիշատակվում Հայաստանի օկուպացված տարածքները, չեն բարձրաձայնվում ռազմագերիների հարցերը, այն դեպքում, երբ 2021 թվականին վարչապետը խոստանում էր, որ դրանք կլուծվեն «ընդամենը մի քանի ամսում»։ Այդ խոստումներից անցել են տարիներ, իսկ արդյունքը բացակայում է։

Այս ամենի ֆոնին առավել սուր է դառնում հարցը՝ ինչո՞ւ պետք է գործող իշխանությունը վերարտադրվի։ Ո՞րն է առաջարկվող ապագան։ Ավելի մեծ զիջումնե՞ր, ավելի նեղացվա՞ծ պետական տարածք, ավելի թո՞ւլ անվտանգային համակարգ։

Իշխանության ներկայացուցիչներն արդեն իսկ հրապարակային խոսում են նոր տարածքային զիջումների մասին՝ նշելով Տավուշի մարզի և Տիգրանաշենի ուղղությունները։

Մասնագետների գնահատմամբ՝ նման քննարկումները վաղուց տեղի են ունենում իշխող ուժի ներսում, պարզապես այժմ դրանք սկսել են դուրս գալ փակ շրջանակներից։
Խնդիրը միայն տարածքային չէ։ Խոսքը պետական մտածողության փլուզման մասին է, երբ անվտանգության ռիսկերի պայմաններում առաջ է մղվում ոչ թե պաշտպանական կամ դիվանագիտական հաշվարկված ռազմավարություն, այլ խաղաղության անվան տակ պարտության օրակարգ։ Այդ մոտեցման վտանգավորությունը ընդգծում են նաև ոլորտի փորձագետները։

ՀՀԿ խորհրդի անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը, անդրադառնալով Հայաստանի ներգրավվածությանը տարածաշրջանային տրանսպորտային նախագծերում, նշում է, որ գործող իշխանությունը, կրելով ծանր կորուստներ, փորձում է խաղաղության խաչմերուկ կառուցել հենց այնտեղ, որտեղ ռազմական բախումների ռիսկը շարունակում է մնալ բարձր։ Նրա գնահատմամբ՝ տարածաշրջանում սպասվող բարդ զարգացումների պայմաններում աչք փակելն ու սեփական շահերը չպաշտպանելը կարող է Հայաստանի համար դառնալ նոր, ցավոտ հարված։

Խաղաղությունը չի կարող կառուցվել միայն հայտարարություններով, առավել ևս՝ միակողմանի զիջումների հաշվին։ Երբ մի կողմը զինվում է, ուժեղացնում իր դիրքերը և բացահայտորեն խոսում է ուժի առաջնայնության մասին, իսկ մյուս կողմը հրաժարվում է անվտանգության լեզվից, այդ խաղաղությունը վերածվում է վտանգավոր պատրանքի։

Այսօր Հայաստանը կանգնած է ընտրության առաջ։ Կամ խաղաղությունը կդառնա արժանապատիվ, հաշվարկված և պաշտպանված գործընթաց, կամ այն կշարունակի գրվել պարտության լեզվով՝ հերթական կորուստների ճանապարհով։

Պատասխանատվությունը այս ընտրության համար քաղաքական է, բայց դրա հետևանքները լինելու են ազգային։