Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին»
Քաղաքականություն

Հայաստանը՝ քաղաքական փորձաքարի առաջ․ ինչ է սպասվում ընտրություններին

2026թ-ը  հայ հասարակությունը դիմավորում է փոփոխությունների սպասման  ակնկալիքով։ Հունիսին նախատեսված խորհրդարանական ընտրությունները դեռևս պաշտոնապես չեն մեկնարկել, սակայն արդեն իսկ ձևավորում է քաղաքական օրակարգը։ Քաղաքական վերլուծաբան և տեխնոլոգ Վիգեն Հակոբյանի գնահատմամբ՝ իշխող կուսակցության վարկանիշը տատանվում է 10–17 տոկոսի սահմաններում, մինչդեռ ընտրողների ավելի քան 60 տոկոսը հայտարարում է գործող իշխանությանը չքվեարկելու պատրաստակամության մասին։  Այս թվերը վկայում են ոչ թե ընդդիմության ուժեղացման, այլ հասարակության խորացող ապատիայի և հիասթափության մասին։

2018 թվականից հետո հնչած համակարգային վերափոխումների խոստումները բախվեցին իրականությանը։ Առաջնային դարձան խնդիրներ, որոնք թվում էր՝ արդեն հաղթահարված են, սակայն իրականում մնացել են չլուծված։ Հայաստանում գործազրկության մակարդակը հասել է 14 տոկոսի՝ տարածաշրջանում ամենաբարձր ցուցանիշներից մեկին, իսկ գնաճի թվերն դառնում են անկառավարելի։

Թղթի վրա իշխանությունը շարունակում է խոստանալ սոցիալական լուծումներ՝ 2026 թվականից պարտադիր բժշկական ապահովագրություն, աջակցություն բազմազավակ ընտանիքներին, հարկային արտոնություններ։ Սակայն տնտեսագետ Սուրեն Պարսյանը շեշտում է հիմնական խնդիրը․

«Մեր տնտեսությունում որակական փոփոխություններ չեն արձանագրվել։ Տնտեսական աճը պայմանավորված է արտաքին գործոններով, որոնք կրում են ժամանակավոր բնույթ»։

Նույնիսկ աշխատավարձերի անվանական աճի պայմաններում՝ շուրջ 18 տոկոս (2021–2023 թթ.), բնակչության մոտ 40 տոկոսի իրական եկամուտները չեն հասցրել գնաճին։ Հանրային գործիչ Հերմինե Անդրեյանը սա բնորոշում է որպես համակարգային ճգնաժամ․ բազմաթիվ երեխաներ դպրոց չեն հաճախում կամ չեն կարողանում կարդալ ու գրել, քանի որ նրանց ծնողներն իրենք են տարիներ շարունակ զրկված եղել կրթությունից։ Սա առանձին դեպքերի կամ բարի կամքի պակասի խնդիր չէ, այլ տարիներով կուտակված սխալ քաղաքականության հետևանք։

Հասարակությունը հոգնել է արտաքին ձևավորումներից և բարձրախոս խոստումներից։ Պահանջը պարզ է ու հստակ՝ կանխատեսելի տնտեսություն, հասանելի առողջապահություն, աշխատանք երիտասարդների համար, դպրոցներ, որոնք իրական կրթություն են տալիս։ Մարդիկ տեսնում են հակասությունը խոսքերի և գործերի միջև․ թոշակները չեն աճում, գները շարունակաբար բարձրանում են, երիտասարդությունը լքում է երկիրը։

Արդեն այսօր խորհրդարանական ընտրությունները բնորոշվում են որպես քաղաքական հասունության լուրջ փորձություն։ «Հայաստանում առաջիկա խորհրդարանական ընտրությունները ամենաբարդ քաղաքական փազլներից մեկն են», — նշում է քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։ Խնդիրը միայն քաղաքական ուժերի դասավորությունը չէ, այլ այն, թե կկարողանա՞ հասարակությունը ձևակերպել հստակ և իրատեսական պահանջ իշխանության հանդեպ։

Զուգահեռաբար՝ արտաքին քաղաքական հավասարակշռությունը ևս գնալով դառնում է ավելի փխրուն։ 2025 թվականին ռուս-հայկական հարաբերությունները զարգացել են ճնշումների պայմաններում, սակայն երկխոսությունը պահպանվել է բոլոր ուղղություններով՝ առևտրից մինչև մշակութային ու հումանիտար կապեր։ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը՝ ապահովելով արտաքին առևտրաշրջանառության ավելի քան մեկ երրորդը։ Մոսկվան և Երևանը ավարտին են հասցնում եռամյա տնտեսական համագործակցության ծրագիրը, որը միտված է ոչ թե հայտարարություններին, այլ կոնկրետ նախագծերին։

Միևնույն ժամանակ Արևմուտքը ակտիվացնում է ուշադրությունը տարածաշրջանի նկատմամբ՝ դիտարկելով Հայաստանը որպես ազդեցության գործոն Հարավային Կովկասում։ Այս բազմավեկտոր քաղաքականությունը «կամ–կամ» ընտրության արդյունք չէ, այլ նոր աշխարհաքաղաքական իրողություններին հարկադրված հարմարվողականություն։

Քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի խոսքով՝ Արևմուտքի հնարավոր աջակցությունն ունի իր սահմանները․
«Ինչո՞ւ պետք է Արևմուտքը աջակցի Հայաստանին՝ հաշվի առնելով նրա սերտ համագործակցությունը Ադրբեջանի հետ էներգետիկ ոլորտում։ Նույնիսկ Ռուսաստանի հետ առճակատման դեպքում Արևմուտքը լիարժեք անվտանգության երաշխիքներ չէր տա։ Սա գիտակցում է նաև Մոսկվան՝ հասկանալով, որ Հայաստանը վաղ թե ուշ կրկին կդիմի Ռուսաստանին»։

Ռազմաքաղաքական վերլուծաբան Հայկ Նահապետյանը նկատում է՝ Ռուսաստանը 2026թ-ի ընտրություններին  հաշվի է առնելու և ընդունելու է այն որոշումը, որը կկայացնի հայ ժողովուրդը․

«Ընտրությունը հայ ժողովրդինն է, ՌԴ նախագահը պարբերաբար կրկնել է՝ հայ ժողովրդի ցանկացած ընտրություն ընդունում է ի գիտություն և աշխատելու է այդ ժողովրդի ընտրության արդյունքում ձևավորված իշխանության հետ՝ անկախ նրանից, որքանով են կատարում իրենց դաշնակցային պարտավորությունները, խնդիրը հայ ժողովրդի մեջ է և ընտրությունն իրենց ձեռքում է։ Պետական բյուջեն Փաշինյանը դարձրել է իր ընտանեկան բյուջեն, միլիոնավոր դոլարների պարգևավճարներ են տալիս այն նախարարություններին, որոնք իրենց պարտականությունները չեն կատարում, այսինքն՝ դասական իմաստով կաշառք է տալիս  նրանց»,-ասում է Նահապետյանը։

Փորձագետ Արմեն Մանվելյանն էլ նշում է ՝ թվում է, թե ՀՀ գործող իշխանությունները հակառուսական քաղաքականություն են վարում, բայց իրականում Հայաստանի կախվածությունը ռուսական շուկայից այս տարվա ընթացքում ավելի է մեծացել․
«Ռուսաստանը մեծացրել է իր ներկայությունն այստեղ, իսկ Հայաստանի կախվածությունը ռուսական շուկայից մի քանի անգամ մեծացել է։ Այս քաղաքական ռեժիմը իրեն ժամանակ առ ժամանակ հակառուսական կոչերով է հանդես գալիս, բայց իրականում բերել է նրան, որ Հայաստանի կախվածություն մեծացել է, հետևաբար, կարծել, թե այս իշխանությունը ոչ ցանկալի է Ռուսաստանի համար, իրականությունից մի փոքր շեղված է»,-կարծում է Մանվելյանը։

Ակնհայտ է, որ 2026 թվականը փորձաքար է դառնալու Հայաստանի քաղաքական համակարգի հասունության համար։ Ընտրությունները ցույց կտան՝ արդյոք հասարակությունը կարող է համախմբվել նոր օրակարգի շուրջ, թե գործընթացը կրկին կղեկավարվի իներցիայով և վարչական ռեսուրսով։  Արտաքին դերակատարները սպասում են արդյունքին, սակայն որոշումը մնում է հայ հասարակության ձեռքում։