Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին»
Քաղաքականություն

Վարչապետն ու փոխվարչապետները 2025թ. 51.6 մլն դրամ պարգևավճար են ստացել. «Հետք»

«Հետք»-ը գրում է.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտ 11 մլն 951 հազ. դրամ պարգևավճար է ստացել՝ 2025թ. առաջին կիսամյակի կատարողականի գնահատման արդյունքային ցուցանիշների համար: Դրանից բացի՝ մոտ 1 մլն  970 հազ. դրամ էլ առանձին տողով է պարգևատրվել:

Վարչապետի աշխատակազմի աշխատողները (թիվն ամեն տարի փոփոխվում է, միջինը`  491 մարդ), վարչապետն ու երկու փոխվարչապետները 2021-2025 թվականներին ստացել են ընդհանուր 2 մլրդ 835 մլն 550 հազ. դրամ պարգևատրում և պարգևավճար: «Հետքը» գրավոր հարցմամբ Կառավարությունից տեղեկատվություն է ստացել վարչապետի աշխատակազմի, վարչապետի եւ փոխվարչապետների 2021-2025թթ. ստացած պարգևավճարների վերաբերյալ:

project-01-01.jpg (172 KB)

2 մլրդ 835 մլն 550 հազ. դրամ գումարից մոտ 381 մլն 848 հազ. դրամը հատկացվել է որպես պարգևավճար՝ 2025թ. առաջին կիսամյակի գործունեության առաջնահերթությունների և դրանց կատարողականի արդյունքային ցուցանիշների հիման վրա: Գումարը ստացել են այդ ժամանակահատվածում աշխատած 412 աշխատակիցները, ինչպես նաև վարչապետն ու երկու փոխվարչապետները: «Հետքի» գրավոր հարցմանը պատասխանել է Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը:

Կառավարությունից չեն առանձնացրել, թե կատարողական ցուցանիշների հիման վրա որքան գումար են ստացել երկու փոխվարչապետները՝ Մհեր Գրիգորյանն ու Տիգրան Խաչատրյանը: Գումարի չափը ներկայացվել է ընդհանուր, սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստացած պարգևավճարն առանձնացվել է՝ 11 մլն 950 հազ. 800 դրամ:

project-01-02.jpg (181 KB)

Նշենք, որ Կառավարությունը 2025թ. նոյեմբերի 27-ին ընդունել էր «Պետական կառավարման համակարգի առանձին մարմինների կատարողականի գնահատման և դրա հիման վրա խրախուսման պիլոտային կարգը և պետական կառավարման համակարգի առանձին մարմինների ցանկը հաստատելու մասին» որոշում: Նպատակը եղել է Կառավարության ծրագրով և ռազմավարություններով սահմանված նպատակների և խնդիրների իրականացման ուղղությամբ առաջնահերթ անելիքների բարձր կատարողականը խրախուսելը: Պիլոտային ծրագրի իրականացման ժամանակահատվածը 24 ամիս է, ընդ որում, 2025 և 2026 թվականների համար հաշվետու ժամանակահատվածներ են կիսամյակները:

Ցանկում ներառված է 16 մարմին՝ վարչապետի աշխատակազմը, նախարարությունները, Կադաստրի, Պետական եկամուտների և Քաղաքաշինության կոմիտեները:

Յուրաքանչյուր հաշվետու ժամանակահատվածի առաջնահերթությունները և դրանց կատարողականի գնահատման արդյունքային ցուցանիշներն առաջարկում են կառավարման մարմինների ղեկավարները՝ վարչապետի հանձնարարականներով սահմանված պահանջներին համապատասխան: Ներկայացված առաջնահերթությունները քննարկվում և համաձայնեցվում են փոխվարչապետների հետ և ներկայացվում են վարչապետին։ 

Կառավարման մարմինների ղեկավարները վարչապետի աշխատակազմ են ներկայացնում գործունեության առաջնահերթությունների և դրանց համար որոշված արդյունքային ցուցանիշների ուղղությամբ առաջընթացի վերաբերյալ հաշվետվություն, որը ներառում է մեթոդաբանությամբ տրված գնահատականը:  Օրինակ՝ «Ամբողջությամբ կատարված է» գնահատվում, եթե գրանցված առաջընթացը նույնությամբ և ամբողջապես համապատասխանում է սահմանված արդյունքային ցուցանիշին, իսկ «Հիմնականում կատարված է», եթե բովանդակային աշխատանքն ամբողջությամբ ավարտված է և «ամբողջությամբ կատարված» համարվելու համար պակասում են միայն ընթացակարգային որոշ աշխատանքներ, կամ ապահովված է սահմանված քանակական ցուցանիշների առնվազն 90%-ը և այլն:

Կառավարման մարմինների առաջնահերթությունների կատարողականի գնահատման արդյունքները քննարկվում են փոխվարչապետների և համապատասխան մարմինների ղեկավարների միջև: Գնահատականները կարող են ճշգրտվել վարչապետի և փոխվարչապետների կողմից՝ ելնելով սահմանված առաջնահերթություններից և դրանց կատարման առանձնահատկություններից: Կատարողականի գնահատման վերջնական արդյունքներն արձանագրվում և ներկայացվում են վարչապետին։  Օրինակ, եթե «Ամբողջությամբ կատարված է», տրվում է 5 միավոր, «Հիմնականում կատարված է»՝ 4 միավոր, «Մեկնարկած է»՝ 0 միավոր և այլն:

Բացի այդ, Կառավարության 2025թ. դեկտեմբերի 4-ին մեկ այլ որոշմամբ հաստատվել են կառավարման մարմնի խրախուսման ֆոնդի մեծության հաշվարկի համար հիմք հանդիսացող պաշտոնների յուրաքանչյուր խմբի գործակիցները: Այս որոշումների հիման վրա էլ հատկացվել է մոտ 381 մլն 848 հազ. դրամ պարգևավճարը:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը գրավոր հայտնել է, որ վարչապետի աշխատակազմի աշխատողները պարգևատրվել են աշխատանքային պարտականությունների կատարման ամսական, կիսամյակային, տարեկան արդյունքի և կատարողականի գնահատմանը համապատասխան: