Խփես մարդու թևերը կտրես, հետո հպարտանաս, որ գլուխը չես կտրել․ ողբալի է չէ՞․ Բաբկեն Հարությունյան
Բաբկեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Խփես մարդու թևերը կտրես, հետո հպարտանաս, որ գլուխը չես կտրել, դեռ մի հատ էլ գլուխ գովես, թե փրկել ես։ Ողբալի է չէ՞, բայց սա է մեր իրականությունը։ Հերթով անդրադառնամ այսօրվա կարևոր երկու իրադարձություններին։ Թրամփի ուղղու ստորագրման իրադարձությունը ՔՊ-ն ներկայացնում է որպես մեծ ձեռքբերում, հպարտանում, որ միջանցք չտվեցին, այլ ճանապարհ տվեցին։ Իսկ ո՞վ էր ստորագրել մի համաձայնագիր, որով Ադրբեջանը միջանցք էր պահանջում Հայաստանից, այո, Նիկոլ Փաշինյանը, ընդ որում ստորագրել էր արցախյան պատերազմի ֆոնին` խոցելի դարձնելով Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Այսինքն Նիկոլը գերխնդիրը ստեղծել է, հիմա մի կերպ փորձում է դրա տակից դուրս գալ, բայց այնպես է ներկայացնում ժողովրդին, կարծես իր սիրած «նախկիններից» մնացած խնդիր է լուծել։ Մի դեպքում Նիկոլը կարող էր մի քիչ գլուխ գովել, այն էլ մի քիչ, եթե ոչ մի Թրիփ էլ չլիներ, տարանցման ոչ մի պարզեցված կարգ էլ չլիներ Ադրբեջանի համար, այլ բացեր բոլոր ճանապարհները և դրանց կառավարումն ու շահույթը ամբողջությամբ լինեին Հայաստանինը։
Հաջորդ անչափ կարևոր իրադարձությունը դա չորս հայ գերիների վերադարձն էր, թեկուզ փոխարենը Ադրբեջանի համար կռված երկու վարձկան մարդասպանների Հայաստանը Թուրքիայի միջոցով հանձնեց Սիրիային։ Այո, մեր պետական, ազգային ամոթը չորս հոգու չափ պակասեց, որի համար պետք է ուրախ լինի ցանկացածս, բայց չմոռանանք, որ գերիներն էլ հայտնվել էին, և դեռ որոշներն էլ շարունակում են գերի մնալ Ադրբեջանում Նիկոլ Փաշինյանի ձախողումների, խաբելու և չկատարած խոստումների պատճառով։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին