Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին»
Քաղաքականություն

Հուշագիրն ու խաղաղության գինը․ ում են փորձում մոլորեցնել

Հայաստանի իշխանությունները շարունակ փորձում են Ադրբեջանին կատարվող միակողմանի զիջումները ներկայացնել որպես «խաղաղության» ուղի, մինչդեռ իրական գործընթացները խոսում են բոլորովին այլ բանի մասին։ Բաքուն բաց տեքստով հայտարարում է, որ ժամանակակից աշխարհում գերակշռում է ուժը, և այդ տրամաբանության մեջ Ադրբեջանը ոչ թե նվազեցնում, այլ ավելացնում է իր ռազմական բյուջեն։ Այս ամենի ֆոնին Հայաստանը հակառակ ուղղությամբ է շարժվում՝ կրճատելով պաշտպանական ծախսերը և հանրությանը ներկայացնելով խաղաղության պատրանք, որը որևէ իրական անվտանգության երաշխիք չի պարունակում։

Միևնույն ժամանակ Ադրբեջանում արդեն բաց քննարկվում է Հայաստանում ադրբեջանցիների վերաբնակեցման հարցը, ինչը դուրս է գալիս ցանկացած խաղաղության տրամաբանությունից և խոսում է երկարաժամկետ ծրագրերի մասին։ Այդ ծրագրերի մեջ չկա փոխադարձ վստահություն կամ հավասարություն, կա միայն հաղթողի և պարտվողի մոտեցում։ Հասարակության դժգոհությունն առավել սրվում է այն փաստից, որ գործող իշխանությունները խուսափում են հիշատակել Հայաստանի օկուպացված տարածքների և ռազմագերիների հարցը, այն դեպքում, երբ դեռ 2021 թվականին վարչապետը հասարակությանը կոչ էր անում սպասել «ընդամենը մի քանի ամիս»։

Այս իրավիճակում օրինաչափ հարց է առաջանում՝ ինչո՞ւ պետք է գործող իշխանությունը վերարտադրվի։ Ավելի շատ տարածքներ զիջելու՞, ավելի խոր կախվածության մեջ մտնելու՞ համար։ Արդեն իսկ պաշտոնական մակարդակով խոսվում է նոր տարածքային զիջումների մասին, մասնավորապես Տավուշի մարզի և Տիգրանաշենի ուղղությամբ։ Մասնագետների գնահատմամբ՝ նման թեմաներ վաղուց են քննարկվում իշխող ուժի ներսում, պարզապես դրանք փուլ առ փուլ են ներկայացվում հանրությանը՝ շոկից խուսափելու համար։

Այս գործընթացների համատեքստում մեծ արձագանք է ստացել Անդրանիկ Թևանյանի հրապարակումը, որը վերաբերում էր Միրզոյան–Ռուբիո հանդիպումից հետո հրապարակված հայ-ամերիկյան համատեղ հայտարարությանը և ԹՐԻՓՓ նախաձեռնության իրականացման շրջանակին։ Թևանյանի գնահատմամբ՝ փաստաթուղթը բառապաշարով լի է ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության մասին ձևակերպումներով, սակայն հենց այդ հաճախակի շեշտադրումների ներքո թաքնված են այն դրույթները, որոնք իրականում խաթարում են այդ ինքնիշխանությունը։ «Առջևի գրասենյակ – հետնամասի գրասենյակ» մոդելով, ըստ նրա, բավարարվել է Ադրբեջանի պահանջը, որպեսզի «Զանգեզուրի միջանցքում» ադրբեջանցի վարորդը հայ պետական ծառայողի հետ շփում չունենա։ Արդյունքում Հայաստանը փաստացի մնում է հետնամասում, իսկ օպերատիվ շփումները հանձնվում են անհայտ ծագման օպերատորների։

Թևանյանը նշում է նաև, որ փաստաթղթով Հայաստանը գործնականում զիջում է իր տարածքի վրա լիակատար ազդեցության զգալի հատվածը երկարաժամկետ կտրվածքով, ինչը չի կարող դիտարկվել որպես ինքնիշխանության պահպանում։ Նրա համոզմամբ՝ Արցախը հանձնելուց հետո նույն տրամաբանությամբ զիջվում են նաև Հայաստանի պետական հիմքերը, իսկ ամբողջ գործընթացը փաթեթավորվում է «խաղաղություն եմ բերել» քաղաքական կարգախոսի մեջ՝ ընտրական նպատակներով։

Նույն գնահատականն է տալիս նաև Արմեն Աշոտյանը, որը խոսում է թղթային ինքնիշխանության և փաստացի վասալության հակադրության մասին։ Նրա դիտարկմամբ՝ «լիակատար ինքնիշխանության» մասին բարձրաձայնումները չեն համատեղվում օպերատիվ կառավարման այն մոդելի հետ, որտեղ լոգիստիկան, տվյալների հոսքերը և վերահսկողության գործնական լծակները հանձնվում են օտարերկրյա կապիտալով մասնավոր օպերատորների։ Սա ստեղծում է վտանգավոր բաժանում ձևական և իրական ինքնիշխանության միջև՝ կասկածի տակ դնելով պետության գործունակությունը սեփական տարածքում։

Սահմանադրական իրավունքի փորձագետ, «Մեր ձևով» շարժման անդամ Գոհար Մելոյանը ևս ուշադրություն է հրավիրում ԹՐԻՓՓ նախաձեռնության իրականացման փաստաթղթի բովանդակության վրա։ Նրա գնահատմամբ՝ վեց էջանոց փաստաթուղթը, որը իրավական առումով ընդամենը մտադրությունների մասին համաձայնագիր է, բացահայտում է կողմերի իրական հարաբերակցությունը՝ ԱՄՆ-ի գերակշռող դերակատարությամբ և Հայաստանի սահմանափակ ազդեցությամբ։ Այս համամասնությունը ինքնին խոսում է այն մասին, որ խոսքը գործընկերային հավասար հարաբերությունների մասին չէ։

Այս ամբողջ պատկերը ցույց է տալիս, որ այսօր Հայաստանի հասարակությանը փորձում են մոլորեցնել գեղեցիկ ձևակերպումներով և «խաղաղության» մասին խոստումներով, մինչդեռ փաստացի տեղի է ունենում պետական ինքնիշխանության նոսրացում և անվտանգության համակարգի քայքայում։ Թղթային հայտարարությունները չեն փոխարինում իրական անվտանգությանը, իսկ խաղաղությունը, որը կառուցվում է զիջումների և պարտադրանքի վրա, վաղ թե ուշ վերածվում է նոր ճգնաժամի։ Այս պայմաններում ակնհայտ է մեկ բան՝ իրական խաղաղությունը չի կարող ծնվել պարտության և մոլորեցման հիմքի վրա, այն հնարավոր է միայն պետական արժանապատվության, ինքնիշխանության և հանրային վստահության վերականգնման միջոցով։