ԱՄՆ-ն դադարեցնում է ներգաղթի վիզաների տրամադրումը. Նոր խնդիր հայաստանցիների համար
Միացյալ Նահանգները հունվարի 21-ից դադարեցնում է ներգաղթի վիզաների տրամադրումը աշխարհի 75 պետությունների քաղաքացիներին։ Սահմանափակումները տարածվում են նաև ՀՀ քաղաքացիների վրա։ Լրատվամիջոցի տրամադրության տակ է հայտնվել Պետդեպարտամենտում մշակված փաստաթուղթը, որի համաձայն վիզաների տրամադրումը «դադարեցվում է անորոշ ժամկետով»։
«Պետքարտուղարությունը կօգտագործի իր երկարատև իրավասությունը՝ անհամապատասխան համարելու այն պոտենցիալ ներգաղթյալներին, որոնք կդառնան հանրային բեռ Միացյալ Նահանգների համար և կշահագործեն ամերիկացի ժողովրդի առատաձեռնությունը», – հայտարարել է գերատեսչության խոսնակ Թոմի Փիգոթը։ Պատճառներից մեկը նշված 75 երկրներից ներգաղթի վիզաների կազմակերպման գործընթացում գրանցված խարդախություններն են։ Վիզաների կասեցումը չի տարածվի զբոսաշրջային, գործնական կամ ոչ ներգաղթային վիզաների դիմումների վրա։ Տարիներ շարունակ տասնյակ հազարավոր հայաստանցիներ մեկնել են Նահանգներ, դարձել օրինական կամ ոչ օրինական ներգաղթյալներ։
Շատ դեպքերում էլ թղթերի ձևակերպումն իրականացվել է ոչ այնքան մաքուր մեթոդներով, և այժմ Վաշինգտոնը լուրջ պայքար է սկսել։ Ավելին, ըստ պետդեպի, միայն 2025 թվականին մոտ 3000 հայերի են արտաքսել։ Առաջիկայում արտաքսումների թիվն աճելու է։ Այս որոշմամբ նաև ԱՄՆ-ը ցույց է տալիս իր իրական վերաբերմունքը նշված երկրների, այդ թվում՝ Հայաստանի նկատմամբ։ Մինչ ՀՀ իշխանությունները իրենց ԱՄՆ դաշնակից ու բարեկամ են հռչակում, ԱՄՆ-ից հստակ ակնարկում են, որ դա ամենևին էլ այդպես չէ։ Իսկ արդյունքում տուժելու են շարքային քաղաքացիները, որոնք նույնիսկ օրինական կերպով չեն կարողանալու մեկնել Նահանգներ։
Սոնա Գալստյան




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին