Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին»
Քաղաքականություն

Խաղաղության անվան տակ պարտադրանք. ում են փորձում մոլորեցնել

 Հայաստանի իշխանությունները շարունակաբար փորձում են Ադրբեջանին կատարվող զիջումները ներկայացնել որպես խաղաղության ուղի, սակայն իրականությունը գնալով ավելի կտրուկ է հակասում այդ ձևակերպմանը։ Մինչ Երևանը խոսում է համաձայնությունների և ապաշրջափակման մասին, Բաքուն բացահայտ ազդարարում է, որ միջազգային հարաբերություններում գերակշռում է ուժը, և այդ տրամաբանության ներքո հետևողականորեն մեծացնում է իր ռազմական բյուջեն։ Միևնույն ժամանակ Հայաստանը կրճատում է պաշտպանական ծախսերը՝ խորացնելով ռազմաքաղաքական անհավասարակշռությունը։


 Այս ֆոնին Բաքվում ակտիվորեն շրջանառվում է նաև Հայաստանում ադրբեջանցիների վերաբնակեցման թեման, որը ներկայացվում է որպես հետագա պայմանավորվածությունների մաս։ Այդ քննարկումները Հայաստանում ընկալվում են ոչ թե խաղաղության, այլ երկարաժամկետ ճնշման և ներթափանցման ռազմավարության շրջանակում։ Հանրային դժգոհությունը հատկապես սրվում է այն հանգամանքով, որ իշխանությունները գրեթե չեն անդրադառնում Հայաստանի օկուպացված տարածքների խնդրին և ռազմագերիների ճակատագրին, չնայած այն փաստին, որ 2021 թվականին վարչապետը հասարակությանը կոչ էր անում սպասել «ընդամենը մի քանի ամիս»։


 Ստեղծված միջազգային և տարածաշրջանային իրավիճակի պայմաններում ավելի հաճախ է հնչում հիմնարար հարցը՝ ինչո՞ւ պետք է գործող վարչապետը վերընտրվի։ Ավելի լայն զիջումներ իրականացնելու համար, թե՞ արդեն սկսված գործընթացը վերջնականապես ամրագրելու նպատակով։ Իշխանությունների ներկայացուցիչների հայտարարությունները նոր տարածքային զիջումների մասին, մասնավորապես Տավուշի մարզի և Տիգրանաշենի շուրջ, այդ կասկածները միայն խորացնում են։ Մասնագետների գնահատմամբ՝ նման թեմաներ քննարկվել են նաև իշխող քաղաքական ուժի ներսում, ինչը խոսում է գործընթացի համակարգային բնույթի մասին։


 24TV-ի հարցազրույցներից մեկում այս մտահոգություններին անդրադարձել է ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը։ Նրա խոսքով՝ առաջարկվող մեխանիզմները ուղղված են բացառապես Ադրբեջանի ղեկավարությանը բավարարելուն և չեն արտացոլում հայկական կողմի ինքնիշխան շահերը։

 Քաղաքագետը ընդգծել է, որ սահմանային վերահսկողության վերաբերյալ առաջարկվող մոդելում հայկական ներկայությունը փաստացի փորձում են թաքցնել՝ ստեղծելով իրավիճակ, երբ սեփական երկրի սահմանապահը դուրս է մղվում տեսանելի դաշտից։ Նրա բնորոշմամբ՝ աշխարհում դժվար է գտնել մի պետություն, որը սեփական սահմանապահին փորձում է պահել ստվերում, և սա ինքնիշխանության կոպիտ նսեմացում է։


 Խաչիկյանի համոզմամբ, նախատեսվող տարանցիկ կառավարման նոր կառույցում որոշումները գործնականում կայացվելու են միանձնյա՝ ամերիկյան կողմի գերակշռող մասնակցության պայմաններում։ Դա ոչ միայն սահմանափակում է Հայաստանի ազդեցությունը գործընթացների վրա, այլև լուրջ խնդիրներ է ստեղծում Իրանի հետ հարաբերություններում՝ հասցնելով զգալի հարված տարածաշրջանային հավասարակշռությանը։


 Ակնհայտ է դառնում, որ «խաղաղություն» եզրույթի տակ հանրությանը ներկայացվող գործընթացները ավելի շատ հիշեցնում են պարտադրանքի և մոլորեցման քաղաքականություն։ Խաղաղությունը չի կարող կառուցվել միակողմանի զիջումների, ուժի լեզվով խոսող հակառակորդի և սեփական հասարակությունից ճշմարտությունը թաքցնելու հաշվին։ Եթե իշխանությունը շարունակի այս ուղին, ապա դրա գինը կարող է լինել ոչ միայն տարածքային, այլև պետական ինքնիշխանության և ապագայի նկատմամբ վստահության կորուստը։