Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին»
Քաղաքականություն

Հակաիշխանական համակարգերում պետք է վերջապես վեր կանգնել մերկանտիլ շահերից ու պատկերացումներից՝ բամբասանք, ինտրիգներ, ի սկզբանե սխալ հաշվարկներ․ Վահե Հովհաննիսյան

Հակաիշխանական համակարգերում պետք է վերջապես վեր կանգնել մերկանտիլ շահերից ու պատկերացումներից՝ բամբասանք, ինտրիգներ, ի սկզբանե սխալ հաշվարկներ։

Գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

«Ընտրություններում հաջողության հասնելու համար:

Ընտրություններին ընդառաջ արտաքին կոպիտ, անթույլատրելի ազդեցությունը նվազեցնելու և երկիրը սահուն փոփոխությունների տանելու համար անհրաժեշտ է պատկերացումների, քայլերի, պայմանների և շեշտադրումների մի ամբողջություն.

1. Ժողովուրդը քվեարկության մատերիալ չէ։ Ժողովրդին պետք է ընտրություն առաջարկել։Կա խնդիր. հավաքական ընտրողն այս պահին չի ընկալում, թե ինչերի միջև է իրեն ընտրությունսպասվում։

2. Հաջողությունը մեծապես կախված է ոչ այնքան նրանից, թե ովքեր կառաջադրվեն, այլ՝ թե ովքեր ԿԸՆՏՐԵՆ։ Նախքան քվեարկության օրը պետք է ձևավորել մոտիվացված հասարակություն։

3. Առաջիկա ԱԺ ընտրությունները բացառապես ներհայաստանյան ընտրություններ են։ Սա լինելու է ընտրություն՝ Հայաստանի ներքին կյանքի մասին. ապրել այսօրվա այլանդակ իրականության մե՞ջ, թե՞ ընտրել  նորմալ, մարդավայել բարքեր։ Սա պետք է հասկանալ ու բացատրել։

4. Ներքին համերաշխությունն այլընտրանք չունի։ Ներհայաստանյան համերաշխություն, ներհայկական համերաշխություն Սա հենց այն է, ինչի դեմ ամբողջ թափով պայքարում են գործող իշխանությունները։ Նրանք լավ գիտեն, որ միայն պառակտված հանրության պարագայում իրենք կարող են հաջողել։

5. Նոր էլիտան «հակապարտություն» էլիտան է, այն պետք է այդպես դիրքավորվի և ձևավորի ՉՊԱՐՏՈՒԹՅԱՆ մթնոլորտ՝  հետպատերազմյան վերականգնման առաքելությամբ։

6. Մինչև ընտրության օրը կարելի է քննարկել հաջորդ իշխանության միայն առաքելությունը, և ոչ երբեք՝ կազմը։ Հակառակ պարագայում լինելու է սովորական, ծանոթ գզվռտոցը և հանրային հիասթափությունների շքերթ, որից որևէ դրական արդյունք ծնվել չի կարող։

7. Հակաիշխանական համակարգերում պետք է վերջապես վեր կանգնել մերկանտիլ շահերից ու պատկերացումներից՝ բամբասանք, ինտրիգներ, ի սկզբանե սխալ հաշվարկներ։

8. Հաշվի առնել բոլոր սոցիալական խավերին՝ իրենց խնդիրներով։ Հայաստանում կան ոչ ստանդարտ «սոցիալական խավեր» որոնց հետ աշխատանքը պահանջում է ճիշտ, գրագետ բանաձևեր։

9. Հաշվի առնել բոլոր սերունդների առանձնահատկությունները։

10. Չանել կոպիտ բովանդակային սխալներ։ Գրագետ բանաձևերի դեպքում և´ ներսում կլինի ընկալում, և´ տարածաշրջանում։

11. Եկեղեցու պաշտպանությունը միայն եկեղեցու խնդիրը չէ։ Եկեղեցու վրա գործադիր իշխանության հարձակման պայմաններում աշխարհիկ կառույցները և լայն հասարակությունը պետք է ավելի ակտիվ ու հստակ ներգրավվեն եկեղեցու պաշտպանության գործին։

12. Չկարծել, թե հնարավոր է սեպարատ պայմանավորվել իշխանության հետ։ Որևէ պայմանավորվածություն չի պահվելու, և հաշվարկները պետք չէ դրա վրա կառուցել։

13. Հայաստանի ապագան որոշվում է Հայաստանում։ Ոչ մի այլ երկրի մայրաքաղաքում մեր փոխարեն ընտրություն չեն անելու։

14. Սա ընտրություն չէ՝ խաղաղության և պատերազմի միջև։ Սա ընտրություն է՝ այսօրվա «չպատերազմ» վիճակի հետագա ճիշտ մենեջմենթի, կառավարման մասին։

15. Առաջիկա ընտրությունը Հայաստանում ապրելու մեր հնարավորության մասին է։

16. Մինչև 2018-ի մասին անկեղծ խոսելը, սխալները ընդունելը մեծացնում է 2018-ից հետո բացված այլանդակ էջը փակելու հնարավորությունը։

17. Կազմել ճիշտ թիմեր, միավորումներ, դաշինքներ։ «Ցուցակ կազմողները» պարտավոր են վեր կանգնել կլանային կամ շքախմբային տրամաբանությունից։ Հանրային սկզբունքային պայքարող շերտը պարտավոր է մի կողմ չքաշվել ընտրական պրոցեսից։ Պետք է ընտրել առավել հոգեհարազատ միավորները և մտնել ընտրական պրոցեսի մեջ։

18. Կտրականապես խուսափել արհեստական նախըտրական լուծումներից, որոնք առաջին հայացքից շահեկան են թվում, սակայն խորքային առումով սխալ են (նման գայթակղություն ծագում է մեկի տապալած գործը մյուսի հաջողությամբ քողարկելու մոտիվացիայից)։

19. Ապագա իշխանության առաջնահերթ անելիքների մասին պետք է լինի առավելագույն հստակություն։ Այդ քայլերը պետք է հասկանալի լինեն ընտրողին»։