Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին»
Քաղաքականություն

Տարօրինակ զարգացումներ երկաթուղու շուրջ

Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից 2026 թվականի հունվարի 15-ին իրականացվել է Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածի ենթակառուցվածքի ընթացիկ վիճակի համատեղ զննում։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության փոխանցմամբ նշված զննման նպատակն էր գնահատել տվյալ երկաթուղային հատվածի տեխնիկական պիտանելիությունը հատուկ երկաթուղային շինարարական տեխնիկայի շարժի ապահովման համար՝ ենթակառուցվածքի վերականգնման համապատասխան համալիր միջոցառումներ իրականացնելու նպատակով։Կատարված զննման շրջանակներում կողմերը մտքեր են փոխանակել տվյալ հատվածում երկաթուղային ենթակառուցվածքի տեխնիկական վիճակի գնահատման հարցերի շուրջ։

Հիշեցնենք, Հայաստանի իշխանությունները ցանկանում են երկաթուղին գործարկել Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև, բայց մեկ տարբերությամբ, որ այն չհանձնեն ռուսական կոնցեսիոն կառավարմանը։ Դեռևս օրեր առաջ Փաշինյանը ռուսական երկաթուղու վերաբերյալ մտահոգություններ էր հայտնել։Ռուսաստանի նախագահի մոտ երեկ էլ լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե Հայաստանն ակնկալում է, որ Ռուսաստանի գործընկերները որոշում կկայացնեն Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի երկաթուղային կապի որոշ հատվածների վերականգնման մասով:

Հարցին, թե արդյոք Թուրքիայի և Ադրբեջանի հետ երկաթուղային կապի որոշ հատվածների վերանորոգման հարցի շուրջ ՌԴ-ին արված առաջարկի հետ կապված ՌԴ-ից արձագանք ստացե՞լ են, թե՞ ոչ, Փաշինյանը պատասխանել է. «Իհարկե, այդ հարցը քննարկվել է: Նաև Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ եմ առիթ ունեցել խոսել: Նաև Հայաստանի փոխվարչապետը Ռուսաստանի փոխվարչապետի հետ է առիթ ունեցել խոսել: Եվ մենք սպասում ենք Ռուսաստանի մեր գործընկերների արձագանքին»:

Բայց իրականում գործող իշխանություններին որևէ կերպ ձեռք չի տալիս, որ ռուսական կողմը ներգրավված լինի այս աշխատանքներին, այլ, ընդհակառակը, փորձում են ամեն ինչ անել ռուսական կողմին դուրս մղելու, «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման պայմանագիրն էլ չեղարկելու նպատակով։

Սոնա Գալստյան