Փաշինյանը խուսանավում է Իրանի և ԱՄՆ-ի միջև
Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը խուսափողական պատասխան է տվել Իրանի մտահոգությունների վերաբերյալ հարցին, հայտարարելով, թե այդ հարցերը մանրամասն քննարկվել են իրանցի գործընկերների հետ, և Հայաստանը պատրաստ է շարունակել երկխոսությունը։ Հիշեցնենք, նախօրեին Հայաստանում Իրանի դեսպան Շիրղոլամին բավական կոշտ արտահայտություններ էր արել Հայաստանի իշխանությունների հասցեին, նշել, թե Թեհրանում ձևավորվում է մի պատկերացում, որ Հայաստանը դառնում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործողությունների կենտրոն։
Իրանի քննադատությունները հնչել էին Երևանում դեսպանատան առջև տեղի ունեցած բողոքի ցույցերի թույլտվության կապակցությամբ։ Ներքին գործերի նախարարությունն էլ անատամ մի հայտարարություն էր տարածել, թե իրենք ապահովում են դեսպանատան անվտանգությունը, բայց չեն կարող կանխել որևէ բողոքի գործողություն։
Ըստ Փաշինյանի՝ Հայաստանում վերջին 7 տարվա ընթացքում որևէ հանրահավաք և բողոքի գործողություն չի արգելվել, և չի կարող արգելվել նաև իրանցիների բողոքի գործողությունը։ «Մենք շատ հանգամանալից երկար և մանրամասն զրուցել ենք և, կարծում եմ, որ բոլոր հարցերի պատասխանները տվել ենք։ Քննարկումների ընթացքում մենք հաշվի ենք առնում մեր միջազգային գործընկերների կարծիքներն ու մտահոգությունները և փորձում ենք հնարավորինս հասնել հավասարակշռված լուծումների»,- ասել է Փաշինյանը։
Վերջինս նաև հրաժարվել է որևէ կերպ մեկնաբանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի հետ բիզնես անող բոլոր երկրների նկատմամբ 25 % մաքսատուրք սահմանելու որոշումը, ասել, թե կծանոթանա դրա բովանդակությանը և ըստ անհրաժեշտության խորհրդակցություններ կանի։ Սակայն փաստն այն է, որ ամերիկյան նախագահի այս որոշումը ծանր տնտեսական հետևանքներ է ունենալու Հայաստանի Հանրապետության համար և, ի վերջո, կարող է ու կոլապս առաջացնել հայկական տնտեսությունում։
Միևնույն ժամանակ Հայաստանի իշխանությունները գտնվում են երկու քարի արանքում, և ցանկացած կողմից հարվածը ծանր հետևանքներ ունենալու ու առաջին հերթին ոչ թե հենց Փաշինյանի, այլ Հայաստանի շարքային քաղաքացիների համար։
Արման Եգանյան




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին