Թունավորվել են ոչ թե սննդից, այլ... շմոլ գազից. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Օրերս տեղեկություն տարածվեց, թե Արմավիրի մարզի չորս բնակիչ՝ ընտանիքի անդամներ, թունավորումով տեղափոխվել են հիվանդանոց: Ընդ որում, նշվում է, որ տանը «առկա է պրոպան տեսակի հեղուկ գազ, և տունը տաքացնելու համար օգտագործում են փայտե վառարան»: Միևնույն ժամանակ, նշվում է, որ նրանք նույն օրը ժամը 20։30-ի սահմաններում, գտնվելով տանը, «Աթենք» մսամթերքին պատկանող խինկալի ուտելուց հետո իրենց վատ են զգացել, ինչի հետևանքով զանգահարել են շտապօգնություն և թունավորում ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց։
Ուշագրավ է, որ մինչ բժիշկների վերջնական եզրակացությունը, վերնագրերում շեշտվում էր հենց այն, որ հիվանդանոց են տեղափոխվել... խինկալի ուտելուց հետո:
«Փաստ» թերթի տեղեկություններով, սակայն, դեպքի վայրում լրացուցիչ զննություն կատարելու, ինչպես նաև հիվանդանոցում հանձնված անալիզների տվյալների արդյունքում պարզվել է, որ տվյալ ընտանիքի անդամները սննդային թունավորում չեն ունեցել, այլ թունավորվել են... շմոլ գազից, ինչի մասին կան համապատասխան եզրակացությունները:
Թե ինչու է տարբեր վարկածներից առաջնային շեշտվել հենց «սննդային թունավորման» տարբերակը, ընդ որում՝ առանց բժշկական կենտրոնի վերջնական եզրակացության և փորձաքննությունների արդյունքների, այլ թեմա է: Փաստը մնում է փաստ, որ պատճառը եղել է ոչ թե սնունդը, այլ բացառապես շմոլ գազը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին