Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին»
Քաղաքականություն

Շրջանակային համաձայնություն, որը սահմանափակում է Հայաստանի ինքնիշխանությունը

Շրջանակային համաձայնության տեքստի մանրակրկիտ ուսումնասիրությունը բացահայտում է մի անհանգստացնող իրողություն․ թեև փաստաթղթում առկա է Հայաստանի հանձնառություններին նվիրված ամբողջական բաժին, նմանատիպ որևէ բաժին ի սպառ բացակայում է Ամերիկայի Միացյալ Նահանգների պարագայում։ Սա արդեն իսկ հստակ ցույց է տալիս, որ խոսքը հավասարակշռված կամ փոխադարձ պարտավորությունների մասին չէ, այլ բացառապես Հայաստանի վրա դրվող միակողմանի պարտավորությունների։ Առավել մտահոգիչ է Հայաստանի փայաչափի հիմնավորման հատվածում ներառված «կանխիկ ներդրումներ՝ ըստ անհրաժեշտության» ձևակերպումը։

Այն ենթադրում է, որ անգամ իր արդեն իսկ խիստ համեստ՝ 26 տոկոս փայը ստանալու համար Հայաստանի կողմից սեփական ինքնիշխան հողատարածքի տրամադրումը բավարար չի համարվում, և պետությունը պարտավորվում է նաև լրացուցիչ կանխիկ ներդրումներ կատարել։ Այստեղ առաջանում է հիմնարար հարց․ ինչպե՞ս է հիմնավորվում այն տրամաբանությունը, ըստ որի Հայաստանը ոչ միայն զիջում է տարածք, այլև պարտավորվում է վճարել դրա դիմաց։ Փաստաթղթի հաջորդ խիստ խնդրահարույց դրույթը վերաբերում է «ԹՐԻՓՓ զարգացման ընկերության» իրավասություններին։

Տեքստի համապատասխան հատվածում այդ ընկերությանը փաստացի վերապահվում է հարկահավաքի գրեթե ամբողջական կարգավիճակ, ինչը հակասում է պետական ինքնիշխանության տարրական սկզբունքներին։ Ընկերությանը վերագրվում է տարբեր աղբյուրներից եկամուտներ հավաքելու և պահպանելու իրավասություն, ներառյալ ենթակառուցվածքների հասանելիության վճարները, տարանցիկ երթուղու շրջանակներում իրականացվող առևտրային գործունեությունը, գույքի վարձակալությունն ու զարգացումը, ծառայության վճարները, ինչպես նաև հատուկ նշանակության կազմակերպություններից ստացվող եկամուտների բաժինները։ Այս ամենը միասին վերցրած նշանակում է, որ Հայաստանի տարածքում գործող մի կառույց ստանում է ֆինանսական վերահսկողության գործառույթներ, որոնք բնորոշ են բացառապես պետական մարմիններին։

Փաստաթղթով իրականացվում է նաև Ադրբեջանի նախագահի վաղեմի քաղաքական նպատակներից մեկը․ ադրբեջանական ուղևորներն ու բեռնատարները գործնականում չեն շփվելու հայկական պետական համակարգի հետ։ Նրանց հետ աշխատող «ֆրոնտ օֆիսը» լիովին կառավարվելու է «ԹՐԻՓՓ զարգացման ընկերության» կողմից, մինչդեռ Հայաստանի կառավարության վերահսկողության տակ գտնվող «բեք օֆիսը» սահմանափակվելու է այդ ընկերությունից ստացված տեղեկատվության ընդունմամբ։

Ավելին, ուղևորների և բեռների ստուգումները նախատեսվում է իրականացնել «ռիսկի վրա հիմնված ընտրողականություն՝ բեռների ժամանակակից ստուգում» սկզբունքով, ինչը փաստացի նշանակում է, որ ստուգվելու է միայն չնչին տոկոսը, այն էլ բացառապես այն դեպքերում, որոնք կընտրի նույն այդ ընկերությունը։ Այս համատեքստում ակնհայտ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, մի կողմից հրապարակային հռետորաբանության մեջ ընդգծելով ԱՄՆ-ի հետ ստորագրված փաստաթղթի մեջ իբր ամրագրված «ինքնիշխանության» գաղափարը, մյուս կողմից գործնական կարգավորումներով էական զիջումներ է կատարում Հայաստանի անկախության և ինքնիշխանության համար ռազմավարական նշանակություն ունեցող Սյունիքում։

Ավելին, ստեղծվում է իրավիճակ, երբ առնվազն հարյուր տարով փակվում է Հայաստանի և Իրանի միջև հաղորդակցության ենթակառուցվածքների, մասնավորապես երկաթուղու կառուցման հնարավորությունը։ Միակ հանգստացնող հանգամանքը մնում է այն, որ տվյալ փաստաթուղթը դեռևս իրավական պարտավորություն չի ստեղծում։ Սակայն դա չի նվազեցնում դրա քաղաքական վտանգավորությունը։

Հայաստանը պարտավոր է իր առջև դնել այնպիսի խաղաղության ծրագրի իրականացումը, որը կպահպանի հաղորդակցության ենթակառուցվածքների կառուցման իր ինքնիշխան իրավունքը և չի վերածի երկիրը արտաքին կառույցների վերահսկողության օբյեկտի։ Ցանկացած կառավարություն, որը գործում է այլ տրամաբանությամբ և հետապնդում է այլ նպատակներ, չի կարող հավակնել հանրային վստահության և պետք է հեռանա։