Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին»
Քաղաքականություն

Այսօր մենք կանգնած ենք «Նաիրիտի» լռած պատերի առջև, բայց այս լռությունը ճչացող է․ Հրայր Կամենդատյան

Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
Այսօր մենք կանգնած ենք «Նաիրիտի» լռած պատերի առջև, բայց այս լռությունը ճչացող է։ Այս գործարանը պարզապես շինություն չէ. սա մեր երկրի երբեմնի արդյունաբերական ողնաշարն էր, գիտական մտքի և աշխատավորի փառքի տաճարը։
 
ՀԻՇԵՑՆՈՒՄ ԵՆՔ ՉԻՄԱՑՈՂՆԵՐԻՆ ԵՎ ՄՈՌԱՑՈՂՆԵՐԻՆ.
«Նաիրիտը» Խորհրդային Միության և տարածաշրջանի միակ հսկան էր, որն արտադրում էր քլորոպրենային կաուչուկ։ Այստեղ ստեղծված արտադրանքը արտահանվում էր աշխարհի տասնյակ երկրներ։ «Նաիրիտը» կերակրում էր տասնյակ հազարավոր ընտանիքների, պահում էր գիտական ինստիտուտներ և ապահովում էր Հայաստանի տնտեսական անկախությունը։ «Նաիրիտը» աշխարհում քլորոպրենային կաուչուկ արտադրող 3 հզորագույն գործարաններից մեկն էր։ Այն ապահովում էր համաշխարհային շուկայի պահանջարկի մոտ 10-15%-ը։
 
​ Իր ծաղկման շրջանում գործարանն ունեցել է մինչև 12,000 անմիջական աշխատակից։ Եվս մոտ 30,000-40,000 մարդ աշխատում էր հարակից սպասարկող ոլորտներում։
 
Խորհրդային Հայաստանի բյուջեի և արդյունաբերական արտադրանքի զգալի մասը (տարբեր տարիների մինչև 20-25%) ապահովում էր հենց քիմիական հսկան։ Գործարանին կից գործում էր Համամիութենական գիտահետազոտական ինստիտուտը, որտեղ աշխատում էին հարյուրավոր գիտնականներ ու ակադեմիկոսներ, ովքեր այսօր ստանում են «նվազագույն» թոշակ։
 
Այսօր այդ հսկան կառուցած մարդիկ՝ նաիրիտցիները, գիտնականներն ու ինժեներները, դեղատներում կոպեկներ են հաշվում։
 
Սա պարզապես թոշակի հարց չէ։ Սա ՊԵՏԱԿԱՆ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ հարց է։ Ինչպե՞ս կարող է պետությունը հանգիստ նայել այն մարդու աչքերին, ով իր առողջությունը թողել է քիմիական արտադրամասերում՝ հանուն երկրի հզորացման, իսկ այսօր ստանում է մի թոշակ, որը նույնիսկ սովից չի փրկում։
 
ՄԵՆՔ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔԱՅԼԵՐ.
 
1․ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ԱՆՀԱՊԱՂ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ 50%-ՈՎ.
Մենք պահանջում ենք վերջ դնել «բյուջեում փող չկա» հնամաշ թեզին։ Եթե գումար կա պաշտոնյաների շքեղ սպասարկման, անթիվ պարգևավճարների և միլիոնավոր դոլարների հասնող կասկածելի ծախսերի համար, ուրեմն պարտավոր եք գումար գտնել նաև երկիրը շենացրած մարդկանց համար։
 
2․ Այն մարդիկ, ովքեր աշխատել են վնասակար և ռազմավարական նշանակության արտադրություններում, պետք է ստանան արժանապատիվ հավելավճարներ։
 
3․ ԻՆԴԵՔՍԱՎՈՐՄԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ.
Թոշակառուն չպետք է սպասի իշխանության «բարի կամքին» կամ ընտրությունից ընտրություն նետվող ողորմությանը։ Թոշակը պետք է աճի գնաճին զուգահեռ՝ օրենքի ուժով։
 
Այս ՔՊ-ն ձեռք է առնում «խեղճերին»՝ կարծելով, որ մեր ծնողները լռելու են։ Բայց մենք այստեղ ենք՝ կանգնած նրանց կողքին։ Մենք սկսել ենք թոշակները բարձրացնելու համազգային արշավը։
 
Մենք թույլ չենք տա մոռացության մատնել «Նաիրիտը» և նրա մարդկանց։ Պայքարելու ենք այնքան ժամանակ, մինչև յուրաքանչյուր թոշակառու զգա, որ իր պետությունը գնահատում է իր քրտինքը։
 
 Միացի՛ր մեր ստորագրահավաքին։ Դարձի՛ր նաիրիտցու և հայ թոշակառուի ձայնը։