Թրամփ, Գրենլանդիա, ՆԱՏՕ․ աշխարհակարգը փլուզվում է, իսկ ինչով ենք զբաղված մենք
Էդմոն Մարուքյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․
Այս տեսանյութի ընթացքում խոսում ենք միջազգային իրավիճակի մասին, որը գնալով ավելի լարված ու վտանգավոր է դառնում, բայց Հայաստանում գրեթե չի քննարկվում բավարար խորությամբ։ Թեմայի կենտրոնում #Թրամփ ի քայլն է՝ Միացյալ Նահանգներին Գրենլանդիան միացնելու հարցը, որն արդեն վերածվում է միջազգային խոշոր բախման և լուրջ փորձության թե՛ Եվրոպայի, թե՛ #ՆԱՏՕ -ի համար։
#Գրենլանդիա ն Դանիայի կազմում գտնվող ինքնակառավարվող տարածք է, իսկ Դանիան ՆԱՏՕ-ի անդամ պետություն է։ Ստացվում է՝ ՆԱՏՕ-ի ամենահզոր անդամը՝ ԱՄՆ-ը, փաստացի պահանջ է ներկայացնում ՆԱՏՕ-ի մեկ այլ անդամից՝ տարածք վերցնելու ուղղությամբ։ Սա արդեն ոչ միայն քաղաքական, այլ նաև անվտանգային և աշխարհակարգային ցնցում է։
Քննարկում ենք նաև, թե ինչու է Թրամփը Գրենլանդիան ներկայացնում որպես «անվտանգային անհրաժեշտություն», ինչ դեր ունի Չինաստանի ու Ռուսաստանի գործոնը, ինչպես են արձագանքում եվրոպական երկրները և ինչու է այս իրավիճակը նմանվում նախկինում տեսած սցենարներին՝ «ուժեղի օրենքի» տրամաբանությամբ։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի