Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվին
Իրավունք

Դատարանը հրապարակել է Դանիել Իոաննիսյանն ընդդեմ Նարեկ Մալյանի գործով վճիռը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Փիլոսյանի նախագահությամբ երեկ՝ օգոստոսի 5–ին հրապարակել է Դանիել Իոաննիսյանն ընդդեմ  Նարեկ Մալյանի գործով վճիռը։ Այս մասին NEWS.am–ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից։

Նշենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը դատական հայց էր ներկայացրել ընդդեմ նախկին ոստիկանապետի նախկին խորհրդական Նարեկ Մալյանի՝ իրեն ստախոս անվանելու համար։

Հայցվորը պահանջել էր հատուցել իր  պատվի և արժանապատվությանը պատճառված վնասի համար` ներկայացնելով 300.000 ՀՀ դրամի փոխհատուցման պահանջ։

Դատարանին ներկայացրած հայցադիմումով Դանիել Իոաննիսյանի ներկայացուցիչը հայտնել է, որ Նարեկ Մալյանը 2019 թ. հունվարի 7–ին  իր ֆեյսբուքյան «Live»–ի  միջոցով  հրապարակայնորեն վիրավորական խոսքեր է արտահայտել Դանիել Իոաննիսյանի հասցեին։ Մալյանն այդ տեսանյութում Իոաննիսյանին անվանել է ստախոս։

Գործի քննության ընթացքում պատասխանողը դիրքորոշում է հայտնել, որ հայցադիմումի մեջ նշված արտահայտությունները կատարվել են 2019 թվականի հունվարի 7-ին (մեկամսյա ժամկետը լրացել է հունվարի 7–ին) , ուստի խնդրել է հայցը մերժել՝ հայցային վաղեմության մեկամսյա ժամկետը պահպանված չլինելու հիմքով:

Այսպիսով դատարանը վճռել է Դանիել Իոաննիսյանի հայցն ընդդեմ Նարեկ Մալյանի՝ պատվին և արժանապատվությանը վիրավորանք հասցնելու համար 300,000 ՀՀ դրամ գումար փոխհատուցելու պահանջի մասին, մերժել: