Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են
Քաղաքականություն

Եվրոպական կրկնակի ստանդարտներ. ԵՄ-ն չի տեսնում քաղբնտարկյալների առկայությունը

Հայաստանի նախկին իշխանությունների օրոք արևմտյան կառույցներն ու այդ թվում՝ Եվրամիության պաշտոնական ներկայացուցչությունը, առիթը բաց չէին թողնում քննադատական հայտարարություններ անելու, իշխանություններին էլ մեղադրելու քաղբանտարկյալներ ունենալու մեջ, առանձին դրվագներով էլ հայտարարություններ էին տարածում։ Իրավիճակը կտրուկ փոխվեց 2018 թվականի իշխանափոխությունից հետո, երբ բոլոր այդ «սկզբունքային» կառույցները հանկարծ վերածվեցին գործող իշխանությունների աջակիցների, իսկ փաշինյանական իշխանության ապօրինությունները աշխատում են չտեսնել։

Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մառագոսը նույնիսկ չի էլ թաքցնում իրենց կառույցի պաշտոնական քաղաքականությունը այդ հարցում․ լրատվամիջոցներից մեկի դիտարկմանը, թե Հայաստանում 60 քաղբանտարկյալ կա, իսկ Եվրամիությունը լռություն է պահպանում, Մարագոսը հայտարարել է. «Մենք ակնկալում ենք, որ իշխանությունները կիրառեն բոլոր այն չափանիշները, որոնք պահանջվում են օրենսդրությամբ և Սահմանադրությամբ։ Մենք կապի մեջ ենք բոլոր այդ մարմինների հետ։ Մենք չենք կարծում, որ անհրաժեշտ է քաղաքականացնել առանձին գործերը, դրանք պետք է դիտարկել երկրի ներսում ընթացող քաղաքական և ինստիտուցիոնալ քննարկումների համատեքստում։ Այնպես որ, Եվրոպական միությունը լուռ չէ, սակայն Եվրոպական միությունը չի կարող սկսել մեկնաբանություններ անել, քանի որ մենք իրավասու մարմին չենք։ Մենք աշխատում ենք գործընկերների հետ, ունենք երկխոսություն նաև քաղաքացիական հասարակության հետ։

Աշխատում ենք ինչպես Կառավարության, այնպես էլ ընդդիմության հետ, որը նույնպես հետևում է այդ գործերից որոշներին։ Մենք մշտական երկխոսության մեջ ենք բոլորի հետ։ Սա է մեր գործունեությունը, և մենք լուռ չենք, քանի որ այստեղ ենք՝ աջակցելու Հայաստանի իշխանություններին և հայ ժողովրդին՝ ավելի բարձր ստանդարտների հասնելու համար։ Բայց դա կախված է նրանից, թե ինչպես են գործում իշխանության բոլոր ճյուղերն ու ինստիտուտները»։ Իսկ հարցին, թե չեն տեսնում՝ ի՞նչ է կատարվում Հայաստանում, Մարագոսն ընդամենը պատասխանել է. «Եվրամիությունը հետևում է իրավիճակին՝ քննարկումների միջոցով բոլոր գործընկերների հետ, սակայն մենք չենք կարող միջամտել առանձին գործերին»։

Ըստ էության, այս կերպ Եվրամիությունն ապացուցում է, որ իր համար կարևորը ոչ թե մարդու իրավունքներն են ու եվրոպական արժեքները, այլ սեփական քաղաքական նպատակահարմարությունը, հանուն որի պատրաստ են լինել Փաշինյանի և նրա իշխանության կատարած բոլոր ապօրինությունների լուռ վկան։

Սոնա Գալստյան