Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են
Քաղաքականություն

Ո՞վ կգլխավորի փորձառու կուսակցությունն, ու ի՞նչ հավակնություններ ունի նա. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հունվարի 17-ին Երևանում կայացել է «Հայրենիք և պատիվ» կուսակցության համագումարը, որի հետ կապված մի շարք հատկանշական հանգամանքներ են հայտնի դարձել «Փաստ» թերթին: Նախ՝ նշենք, որ, համագումարի արդյունքներով, կուսակցությունը 28 տարուց ավելի գլխավորող Գառնիկ Մարգարյանը, որը 2003-ին առաջադրվել էր նախագահի թեկնածու, հրաժարական է տվել՝ պատկառելի տարիքի հետ կապված: Իսկ ո՞վ է նրա փոխարեն գլխավորելու այս փորձառու քաղաքական ուժը: Հատկապես մի ժամանակաշրջանում, երբ ընդամենը մի քանի ամիս է մնացել մինչև ընտրությունները, այս հարցը առանձնահատուկ հետաքրքրություն է առաջացնում:

«Փաստի» աղբյուրների փոխանցմամբ, «Հայրենիք և պատիվ» կուսակցության համագումարին, Հայաստանի տարբեր մասերից եկած ավելի քան հարյուր պատվիրակներից բացի, ներկա են գտնվել նաև օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, ինչը վկայում է նրանց կողմից Հայաստանի ներքաղաքական գործընթացների նկատմամբ մեծ հետաքրքրվածության մասին:

Համագումարի մասնակիցներից մեկը տեղեկացրել է, որ «Հայրենիք և պատիվ» կուսակցությունը գլխավորելու է մարդ, որը տրամադրված է շատ ակտիվ կերպով մասնակցել և հաղթել 2026 թ. խորհրդարանական ընտրություններում: Որոշ տեղեկություններով, կուսակցությունը շուտով կարող է հայտարարել արտահերթ համագումար անցկացնելու մասին, որտեղ էլ կներկայացվի նախընտրական ծրագիրը:

Քանի որ համագումարի հետ կապված առկա է որոշակի տեղեկատվական դեֆիցիտ, առավել շատ մանրամասներ հնարավոր չեղավ պարզել հատկապես այն առումով, թե ինչպես է ավարտվել համագումարն, ու Հայաստանի քաղաքական դաշտում ի՞նչ հետագա քայլեր է ձեռնարկելու «Հայրենիք և պատիվ» կուսակցությունը: Մեզ դեռևս չհաջողվեց ճշտել նաև, թե կոնկրետ ով է դարձել «Հայրենիք և պատիվ» կուսակցության առաջնորդը, բայց, դատելով տարբեր խոսակցություններից, խոսքն, ըստ ամենայնի, բավական մեծ հնարավորություններ ունեցող անձի մասին է, որը հավակնություններ ունի փոխել ուժերի ընթացիկ հարաբերակցությունը՝ նախընտրական խաղատախտակի վրա: Այս ամենը ճշտելու նպատակով Գառնիկ Մարգարյանի կամ կուսակցության այլ ներկայացուցիչների հետ կապ հաստատելու մեր փորձերը առայժմ ապարդյուն են անցել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում